Ադրբեջանցիները մարդավարի գործ սարքել էլ չգիտեն: Երբ հասակն առած հայ պապիկը՝լուսահոգի Մամիկոն Խոջոյանը մոլորվեց ու անցավ սահմանը, սրանք նորից ասեցին, որ, իբր նա դիվերսանտ է, բայց հետո իրենք էլ հերքեցին ու խայտառակ եղան: Հիմա էլ 31 ամյա Կարեն Պետրոսյանն է գինովցած վիճակում անցել սահմանը և գերի ընկել. բնականաբար հայտարարեցին,որ դիվերսանտ է: Այ տխմարներ, ախր սարքել էլ չգիտեք, եթե ասում եք դիվերսանտ է, գոնե նրա գլխին հարվածած երիտասարդի պատմածը մի հրապարակեք ավանակ ավանակ, որ չերևա ձեր սուտը, ախր, ով է տեսել հարբած գնան դիվերսիայի ու մոտենան թեյ ուզեն, կամ ծխախոտ, ինքներդ եք ձեզ խայտառակում,կամ նրա լուսանկարը չհրապարակեիք,որտեղ պարզ երևում է նրա դեմքից,որ գինովցած է մարդը ,իսկ նրա ձեռքերը ուղակի կապված են և ոստիկանները անխռով ու առանց դիմակի կողքին կանգնած են: Կամ այ ախմապներ, որ ֆիլիպինցիների զոհված զինվորների նկար եք տեղադրում ու ասում եք,իբր հայեր են, մարմնի, որ մասով եք մտածում?. չեք ֆահմել, որ մեր բանակի համազգեստի գույները անգամ, երանգներով մոտ չեն նկարում հայտնվածների համազգեստի գույնին?,կամ որտեղ եք տեսել շեղ աչքերով հայեր,? Ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքելու համար առանձնակի ջանքեր պետք չեն.նրանք այնքան ապացույց են տալիս իրենց իսկ նյութերում,որ բավական է ուշադիր նայել,իսկ մեզ մնում է արտասահմանցի համացանցի օգտատերերի և արտասահմանյան կայքերի միջոցեվ,տարբեր լեզուներով սրանց վատ քողարկված դիմակը պատռել:
Նշենք, որ Կարեն Պետրոսյանի գերի ընկնելու փաստն ադրբեջանցիներն օգտագործում են փաստերը կեղծելու և գյուղացուն իբրև դիվերսանտ ներկայացնելու համար: Մանրամասները` ստորև ներկայացվող տեսանյութում.