▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ մեր օրերում թրքաբարո մարդիկ բժիշկ են ծեծում...

Սիրիահայ բժիշկ Բողոս Աղոյանին այցելել եմ Հալեպում գտնվածս ժամանակ: Մի փոքր անհանգստություն ունեի: Արտակարգ ընդունելություն ցուցաբերեց, հոգատար վերաբերմունք: Նոր եմ տեղեկանում, որ նա Հայաստանում է, Թալինում...
Եվ նոր տեղեկացա, որ նա ծեծի է ենթարկվել Թալինի քաղաքապետի եղբայրների կողմից:
Դե, ո՞վ իրավունք ունի քաղաքապետի ,,բոստանը մտնել,, , նրա եղբայրներին ասել, որ աչքի վերևում հոնք ունեն...
Լկտիություն է կատարվածը, անբարոյականություն: Հիմա քաղաքապետն արդարանում է, չքմեղանում, փորձում կոծկել իրականությունը:
Չի ստացվի...
Եթե անգամ Բողոսը սիրիահայ էլ չլիներ, բժշկի վրա ձեռք բարձրացնելը սրբապղծություն է: Թուրք փաշան իր աղջկա կյանքը փրկած Ռուբեն Սևակին ազատություն է պարգևել, չնայած բժիշկ-բանաստեղծը մերժել է...
Իսկ մեր օրերում թրքաբարո մարդիկ բժիշկ են ծեծում...

 

Լևոն Մութաֆյան

 

Հիշեցնեք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտել է Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքի` նրան ծեծի ենթարկելու փաստը։ 

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին