▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացվել է 3.05մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանք

ՀՀ բնապահպանության նախարարությունը` բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացվել է 3.05մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանք

ՀՀ բնապահպանության նախարարության` 25-29.08.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության  վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 3.05մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 29 որոշում և հաշվարկվել է 1.59մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է  18.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված անասունների ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  10.2հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում հինգ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի որոշումներ:

Երևանի տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է 150.0հազ.դր. գումարի  վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 718.44հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է 100.0հազ.դր. գումարի  վարչական տուգանքի որոշում: Նույն բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 148.1հազ.դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  երկու այլ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է 600.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 190.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է 300.0հազ.դր. գումարի  վարչական տուգանքի որոշում:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 363.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է 100.0հազ.դր. գումարի  վարչական տուգանքի  որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման  գործի քննության արդյունքում  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 48.6հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման գործերի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի որոշումներ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերված  խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 2.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաև 4 հատ խեցգետնաորսիչ:  

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի ձկնորսության համար երկու ֆիզիկական անձի  նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 5.0 հազ.դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:  Հայտնաբերվել է նաև լորի ապօրինի որսի դեպք, ինչի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր գումարի  վարչական  տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:     

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   Արմավիրի  տարածքային  բաժնի կողմից երկու տնտեսվարողների նկատմամբ  կայացվել է  100.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի որոշումներ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել  2.12մլն.դր. գումար:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին