▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանում քայլերթ է կազմակերպվել մայրենի լեզվով կրթություն ստանալու պահանջով

 

Վանի Էրջիշ շրջանում քրդական «Ժողովրդավարական շրջաններ» (ԺՇԿ-DBP) ու «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունների շրջանային կառույցները և տեղի ՀԿ-ները մայրենի լեզվով կրթություն ստանալու համար  քայլերթ են կազմակերպել: Ակցիան ավարտվել է Էրջիշի կրթության վարչության շենքի դիմաց, որտեղ էլ ներկաների անունից հայտարարությամբ է հանդես եկել «Քրդական միություն» (Kurdi-Der) կազմակերպության նախագահ  Ջևդեթ Զիլանլըն:  Նա քննադատել է պետությանը քրդերենով դասավանդման արտոնություն չտալու համար և հայտնել, որ չեն հրաժարվի մայրենի լեզվի իրավունքներից:
Զիլանլըն հայտարարել է, որ շարունակելու են բոյկոտել դասընթացները դպրոցներում, մինչև մայրենի լեզվով դասվանդելու թույլտվություն ստանալը: «Մեր երեխաներին դպրոց չենք ուղարկում: Լազ, չերքեզ, հայ, վրացի և բոլոր ազգերին կոչ ենք անում մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը պաշտպանել: Յուրաքանչյուր ազգի իրավունքն է իր մայրենի լեզվով կրթություն ստանալ: Մեր կոչն ուղված է բոլորին»,- Զիլանլընի խոսքերը մեջբերել է թուրքական «Haberuni» լրատվական կայքը:
Ermenihaber.am

ermenihaber-ը գրում է. Վանի Էրջիշ շրջանում քրդական «Ժողովրդավարական շրջաններ» (ԺՇԿ-DBP) ու «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունների շրջանային կառույցները և տեղի ՀԿ-ները մայրենի լեզվով կրթություն ստանալու համար  քայլերթ են կազմակերպել: Ակցիան ավարտվել է Էրջիշի կրթության վարչության շենքի դիմաց, որտեղ էլ ներկաների անունից հայտարարությամբ է հանդես եկել «Քրդական միություն» (Kurdi-Der) կազմակերպության նախագահ Ջևդեթ Զիլանլըն:  Նա քննադատել է պետությանը քրդերենով դասավանդման արտոնություն չտալու համար և հայտնել, որ չեն հրաժարվի մայրենի լեզվի իրավունքներից:

Զիլանլըն հայտարարել է, որ շարունակելու են բոյկոտել դասընթացները դպրոցներում, մինչև մայրենի լեզվով դասվանդելու թույլտվություն ստանալը: «Մեր երեխաներին դպրոց չենք ուղարկում: Լազ, չերքեզ, հայ, վրացի և բոլոր ազգերին կոչ ենք անում մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը պաշտպանել: Յուրաքանչյուր ազգի իրավունքն է իր մայրենի լեզվով կրթություն ստանալ: Մեր կոչն ուղված է բոլորին»,- Զիլանլընի խոսքերը մեջբերել է թուրքական «Haberuni» լրատվական կայքը:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին