▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որսորդները վաճառում են գայլերի սեռական օրգանները.Բնապահպան

«Անկանոն մեթոդները, որոնք այժմ կիրառվում են գայլերին որսալու համար, բարբարոսություն են: Սա մեր տարածաշրջանում հանգեցնելու է  այդ տեսակի գիշատիչների անվերադարձ կորստին»,-այսօրչ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Էկոլոգիական հասարակական դաշինք» ՀԿ համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը՝ հավելելով.

«Էգ գայլերի սեռական օրգանները չափազանց թանկ արժեն այսօր, որսորդները դա իմանալով՝ միտումնավոր որսում են հենց էգ գայլերին և նրանց օրգանները վաճառում են սև մոգությամբ զբաղվողներին, ովքեր որ դրանցից զանազան թալիսմաններ են պատրաստում ու վաճառում շատ թանկ գներով՝ երկու–երեք հազար դոլարից սկսած»,-ասել է  Սիլվա  Ադամյանը։

Բնապահպանը համոզված է՝ եթե գայլը հարձակվում է մարդկանց կամ անասունների վրա, ապա դա իրենց բնական կենսամիջավայրը կորցնելու պատճառով է:

«Էկոլոգիական հասարակական դաշինք» ՀԿ համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ Կառավարության որոշմամբ 20 միլիոն դրամ է հատկացվել գայլերի ոչնչացման համար։ Վերջինիս խոսքով՝ կան բազմաթիվ միջոցներ գայլերի դեմ պայքարելու համար, սակայն այդ որսը պետք է լինի հիմնավորված, իսկ այն սպանդը, որը այժմ իրականացվում է գայլերի դեմ, պարզապես անթույլատրելի է, քանի որ դա հանգեցնելու է մեր տարածաշրջանում այդ տեսակի գիշատիչների անվերադարձ կորստին։
«Այնպիսի անկանոն մեթոդներով, որոնք այժմ կիրառվում են գայլերին որսալու համար, բարբարոսություն է,-համոզված է բնապահպանը։-Շատ հաճախ որսորդները գայլերին որսում են նախատեսված քանակից ավել»։
«Էգ գայլերի սեռական օրգանները չափազանց թանկ արժեն այսօր, որսորդները դա իմանալով՝ միտումնավոր որսում են հենց էգ գայլերին և նրանց օրգանները վաճառում են սև մոգությամբ զբաղվողներին, ովքեր որ դրանցից զանազան թալիսմաններ և այլ տեսակի բաներ են պատրաստում ու վաճառում շատ թանկ գներով՝ սկսած երկու –երեք հազար դոլարից»,-ասաց Ս. Ադամյանը։
Վերջինս նաև նշում է, որ շատ կարևոր է անցկացնել մշտադիտարկումներ, լուրջ գիտական հետազոտություններ գայլերի ապրելակերպի և նրանց կենսամիջավայրի ուսումնասիրման շուրջ, իսկ նմանատիպ հետազոտություններ փորձագետի խոսքերով վերջին անգամ կատարվել են ավելի քան 15 տարի առաջ։
«Ես դեմ չեմ, որ կառավարությունը փորձում է օգնել գյուղացիներին, և նրանց զինում է կամ գումար է տրամադրում գայլերի դեմ պայքարի համար, բնականաբար գյուղացիները պետք է պաշտպանեն իրենց տնտեսությունը, սակայն միայն այն դեպքերում, երբ վտանգ է սպառնում իրենց անասնագլխաքանակին, քանի որ եթե գայլը հարձակվում է մարդկանց կամ անասունների վրա, ապա դա իրենց բնական կենսամիջավայրը կորցնելու պատճառով է»,- ասում է բնապահպանը։

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին