▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պաուլաներ»-ում դանակահարված անձը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնականն էր

Արդեն տեղեկացրել ենք, որ շաբաթ, կեսգիշերին մոտ, Երևանի Տերյան փողոցում գտնվող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանում տեղի ունեցած վեճի ժամանակ   կտրող-ծակող առարկայից պատճառված կրծքավանդակի թափանցող վնասվածքով «Նաիրի» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված` 1975-ին ծնված Արման Փարսադանյանը,  գիտակցության չգալով, մահացել է:

Արման Փարսադանյանն աշխատում էր  «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի բաժնում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնականն էր: Ըստ տեղեկությունների` նա նաև  Տերյան փողոցում գտնվող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանի մենեջերն էր: 

«POULANER»  ռեստորանային ցանցը, որի մի գարեջրատունն էլ գտնվում է Կասկադում, պատկանում է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին. դեռևս 2012-ի հունիսին` Հիմնադրամի լրատվական ծառայությունից Asekose.am-ի հարցմանն  ի պատասխան նշել էին, որ նա 23,000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել ռեստորանում, որի սեփականատերերը 4-ն են (մնացած երեքի անունները չեն նշվել): 

Նշենք, որ , ըստ galatv.am-ի, դանակահարողը եղել է ոմն Ա. Օհանջանյան:

 

Asekose.am-ը ցավակցում է Արման Փարսադանյանի ընտանիքին ու  հարազատներին:

 

 

Լուսանկարում` «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին