▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազնավուրի հատուկ վերաբերմունքը հայերի ու Հայաստանի հանդեպ «ի պատասխան է»

 

Չեմ հասկանում, հարսանիք գնալու մեջ ի՞նչ վատ բան կա:
Էլ ոնց կլներ, Սերժին մի քոսոտ շքամուտքի մոտ, հարսանքավորների հետ կանգնած նկարել են...
Մեկնաբանություններ են գրում, կարդում ապշում էս:
Էլ 'խրախճանք ժանտախտի պահին', էլ հազար տեսակ անեծք-բարկութուն:
Ի՞նչ ա եղել այ ժողովուրդ, ինչ ժանտախտ,ի՞նչ անկապ լաց ու կոծ եք դնում, պտի միշտ ողբ լինի, միշտ ԿԻԿՈՍԻ քելեխը պիտի ուտվի՞:
Սերժին հազար տեսակ գործերի համար, կարելի է հազար տարով դատապարտել,ԲԱՅՑ ոչ հարսանիք գնալու համար:
Սա եզակի դեպքերից է, երբ հնարավոր չե մարդու հասցեին վատ բան ասել:
Մարդիկ հարսանիք են անում, ով են ինչ որա են, իրենց գործն ա, թող բախտավոր լինեն նորպսակները, թող մեր երկրում ամեն օր ամեն մուտքում հարսանիք ու ծնունդ լինի:

Ազնավուրը ռուսական Սոբեսեդնիկին (sobesednik,ru). «Ինձ շատ հաճախ են դիմում խնդրանքով խոսել հայերի կամ Հայաստանի հետ կապ ունեցող որեւէ բանի մասին: Թեեւ պետք է նշեմ՝ ես ինձ ավելի շատ ֆրանսիացի եմ զգում, քան հայ: Ես կասեի, որ ֆրանսիացի եմ հայկական, թուրքական, վրացական, ռուսական արմատներով: Բայց որ հայերն ինձ այդպես սիրում են, չպատասխանել այդ սիրուն հնարավոր չէ»:

Չգիտեմ, թե ինչպես Սոբեսեդնիկն է գրում «բոլոր ժողովուրդների ու ժամանակների շանսոնյե»-ի ֆրանսերեն այս խոսքը որքան ճիշտ են թարգմանել ռուսերեն (ես էլ դա թարգմանեցի ռուսերենից), բայց ինչ է ստացվում, որ Ազնավուրի հատուկ վերաբերմունքը հայերի ու Հայաստանի հանդեպ «ի պատասխան է»:

Իհարկե հասկանում եմ Ազնավուրի մեսիջը՝ ես, իմ երգը պատկանում ենք բոլորին, քանի որ բոլորի համար եմ երգում ու բոլորի կողմից եմ պահանջված :

Բայց, ...

Այնպես կուզեի, որ Հայաստանը մի երկիր լիներ, որի հետ նույնիսկ հեռավոր աղերս ունենալը լիներ տարբեր աշխարհահռչակների կողմից հպարտորեն բարձրաձայնվող հանգամանք: Թե չէ, մի տեսակ քեզ էն տաքսիստի պես ես զգում. «ես հո միշտ տաքսիստ (կամ՝ հայ) չեմ եղել....»:

Ինչո՞ւ ենք այսքան կոմպլեքսավորված ու մեր հպարտության առիթները փնտրում դրսում ֆուտբոլ խաղացողների, բիզնես անողների, երգողների ու պարողների, հազար ու մեկ այլ բան լավ անողների ստվերում: Հայաստանի բրենդները Հայաստանում են: Հայկական բրենդները՝ ստացվում է ամենուր, եթե կա «ուր եղողների» կողմից իրենց ազգային պատկանելությունն ընդունելու ու ցուցադրելու մղումը:

Եվ ընդհանրապես՝ հաջողությունը ճիշտ կազմակերպման խնդիր է: Ուրիշ բանաձեւ չգիտեմ:

Լաուրա Բաղդասարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին