▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է առաջացել Տիեզերքը. հայերի շրջանում արված սոցիոլոգիական հարցումները ապշեցրել են

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում մեկնարկեց  «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը, որին մասնակցում են աստղագետներ, ֆիզիկոսներ, կենսաբաններ, քիմիկոսներ, պատմաբաններ, փիլիսոփաներ հնագետներ, լեզվաբաններ, արվեստագետներ և այլ մասնագետներ:

Թեմաներից մեկը վերաբերում էր Տիեզերագիտության փիլիսոփայական ասպեկտներին: 

Զեկուցող Գևորգ Պողոսյանը ընթացքում ներկայացրեց անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Հարցերը վերաբերել են Տիեզերքում այլ բանական էակների գոյությանը, Տիեզերքի ստեղծմանը:

Պարզվել է՝ 29 տոկոսը համոզված է եղել, որ կան այլ բանական էակներ,

43 տոկոսը դա հնարավոր է համարել, 

13 տոկոսն էլ կարծել է, որ միակը չենք:

Իսկ, հարցին, թե ինչ են կարծում, ինչպե՞ս է առաջացել Տիեզերքը, հետևյալ կերպ են պատասխանել.

-Այն առաջացել է պատահական պայթյունից, 25.6 տոկոս,

-Ստեղծվել է կոսմիկական բանականության կամքով, 20.3 տոկոս,

-Աստված է ստեղծել, 39.6 տոկոս,

-Չգիտեմ, չեմ կարող ասել, 14.4 տոկոս

Ամփոփելով արդյունքները՝ զեկուցողը նկատեց. «Ասել է, թե մնացել են միջնադարի մարդու կարծիքին»:

Իսկ պատճառը, նրա խոսքով, այն է, որ վերջին դարերում կատարված ուսումնասիրությունները մարդկանց չեն հասել:

Անի Կարապետյան

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում մեկնարկեց  «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը, որին մասնակցում են  աստղագետներ, ֆիզիկոսներ, կենսաբաններ, քիմիկոսներ, պատմաբաններ, փիլիսոփաներ հնագետներ, լեզվաբաններ, արվեստագետներ և այլ մասնագետներ:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին