▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լկտի պահվածքով պատգամավորները պետք է զրկվեն մանդատից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մի լավ խոսք կա «ոչինչ կատարյալ չէ», բայց միևնույն է, անկատարությունը պետք է սահման ունենա: Ինձ համար հասկանալի չէ, թե ոնց կարող է պատգամավորն իրեն լկտի պահել, կամ ավելին, առհասարակ չպատկերացնի նույնիսկ թե ինչ են իրենցից ենթադրում էթիկայի կանոնները:

Նման «տաղանդավոր» պատգամավորների շարքին են պատկանում Առաքել Մովսիսյանը, Էդուարդ Շարմազանովը, Աշոտ Աղաբաբյանը և այլոք: Նշված «տաղանդավոր» պատգամավորների շարքը համալրել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը, ով վերջերս ներկայացրել էր քաղաքական գնահատականներ միաժամանակ օգտագործելով վիրավորական արտահայտություններ Գագիկ Ծառուկյանի հասցեին:

Մեծ ցավ եմ ապրում, որ պատգամավորը կարող է զրպարտող և վիրավորող արտահայտություններ օգտագործել, չէ որ դա նշանակում է, որ վերջինիս զարգացվածության և կրթության մակարդակը այնպիսի ցածր մակարդակի վրա է, որ դա իր համար ընդունելի ձև է: Լեռնային Ղարաբաղում բնակվող մեր հայրենակիցների համար, ևս պետք է մտահոգվել, քանի որ նման անձնավորությունն է, որ պետք է օրենքներ գրի և օրենքների մասին գնահատական տա: Չնայած ակնհայտ է, որ նման «տաղանդավոր» պատգամավորները օրենքներ գրելու համար չէ, որ գալիս են Օրենսդիր իշխանություն, իրենց ավելի շատ գրավում է անձեռնմխելիությունը, անպատժելիությունը և նման այլ հանգամանքները:

Պատգամավորի խոսքի ազատությունը կարևորագույն արժեք է, բայց այն չի կարող իրագործվել այլ մարդկանց իրավունքները խախտելու և պատգամավորի կոչումը արժեզրկելու գնով: Այս և նման այլ դեպքերը մեկ անգամ ևս հուշում են, որ հարկավոր է արդյունավետ մեխանիզմ ստեղծել նման վարքագիծ ցուցաբերող պատգամավորներին պատժելու համար: Զրպարտող, վիրավորող, լկտի պահվածքով պատգամավորները պետք է ԶՐԿՎԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԻՑ:

Ավտանդիլ Ավետիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին