▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանին պատկանող Natali Pharm-ը վաճառվո ՞ւմ է

Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` Natali Pharm դեղատների ցանցը շուտով նոր սեփականատեր է ունենալու: Մասնավորապես`  Երևանի Հակոբ Պարոնյան 9 հասցեում գտնվող Natali Pharm դեղատան աշխատակիցներին արդեն տեղեկացրել են, որ այն վաճառվել է ռուսական մի ընկերության: Հիշեցննենք, որ ըստ տեղեկությունների` Natali Pharm դեղատների ցանցի  սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:

Asekose.am-ի թղթակիցը լուրի իսկությունը պարզելու նպատակով զանգահարեց Natali Pharm-ի գրասենյակ, սակայն հարցը լսելուց հետո աշխատակիցը նախ զարմացավ, ապա պատասխանեց, որ նման բան չի կարող լինել: Իսկ երբ խնդրեցինք  ներկայանալ` ասաց  հետևյալը.

«Չգիտեմ, թե որտեղից եք նման տեղակատվություն վերցնում և որոնք են Ձեր աղբյուրները, սակայն մենք  որևէ պաշտոնական պատասխան չենք  տալիս»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին