▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլանդի տոնը տարբեր է երկու կողմերի ներկայությամբ և առանձին-առանձին խոսելիս

Երեկ, երբ լսում էի նորությունները, որտեղ Ֆրանսյայի Օլանդը հորդորել է, Սարգսյանին ու Ալիևին, որ «գնացեք, խաղաղություն կնքեք, ու հաշտություն, ստատուս քվոն, ընդունելի չի»…հիշեցրեց, իմ գործում, երբ գնում ես դատավորի մոտ, նա լսում է երկու կողմերին, կարդացած է լինում երկու կողմերի իրար դեմ պայքարող կողմերի դոկումենտացիան, ու նախ, մի բան է ասում, երբ երկու կողմերը իրար հետ մի սենյակում են նստած, հետո, դատավորը մի ուրիշ բան է ասում, երբ առանձին-առանձին է նստում, ու կողմերի հետ, առանձին քննարկում իրենց կողմը, ու անշուշտ, կռահեցիք, երբ առանձին է խոսում, տոնը տարբեր է, Հայաստանի ու Ազերբեջանի պարագայում, քանի որ քաղաքական ու էկոնոմիկ հարց է, Ֆրանսիան, երկու կողմին կփորձի ձևանալ, թե իբր իրենց երկիրը իր սիրած կողմն է, որով իր Ֆրանսիայի շահերը համընկնում են այդ երկրի հետ, էլ շողոքորթում է, էլ ցույց տալիս, թե որքան՜ է ցավում այդ կողմի համար, որ եթե խաղաղություն լինի, որքան՜ ձեռնատու կլինի ասենք, Ադրբեջանի պարագայում, Ադրբեջանի համար, որ այս պատերազմային վիճակը ավելի ռեսուրսներ է գողանում, քան օգուտ տալիս…մի խոսքով, Ազերիներին մի լավ շողոքորթում է, ու եթե այդ կողմը շատ Ֆրանսիայի շահերից չի, ապա սկսում է սպառնալը, թե, որպես օրինակ, թե իբր Ֆրանսիան ունի տեղեկություն, որ եթե պատերազմ լինի, Ադրբեջանը կկորցնի, ինչ որ ֆանտաստիկ հսկա բնակչություն, եվ այլն…կկրոցնի նաֆթի արդյունաբերություն եվ ալյն….

Ահավասիկ դատավոր երկրների նախագահների դերը, ու տարբեր երեսները, ու տարբեր շահերը….Իրենք շահում են արբիտրաժի դերում, որով երկու կողմին էլ ներկայանում են որպես «բարեկամ» երկիր, որպես շատ հոգատար եվ այլն…

Արդյունքում, երկու կողմերը գնում են տուն, ու մի լավ քննարկում «դատավոր» երկրի պաշտոնյայի մտքերը, տեղեկությունները մյուս կողմի մասին…ու անշուշտ հաշվի առնում թե իրենց ժողովուրդը, կամ հասարակությունը ինչպես կմարսի «զիջումների» պարտադրանքը…

Անշուշտ, նման պարագաներում ոչ մի համաձայնություն էլ չի լինում, որով հարցը քաղաքական նման պարագաներում, դրամը չի, այլ հողը, որի համար միայն պատերազմով են հարցեր լուծում…Վկա, Պաղեստինի ու Հրյաների քաղաքական ու հողերի հարցը…ու մնացած քաղաքական հարցերի վերջնական լուծումները…Օրինակ, եթե Ուկրանյան ունենար ռազմական պոտենցյալը կռվելու Ռուսաստանի դեմ, անպայման կսկսեր պատերազմը Ղրիմի համար…քանի որ չի կարող, դրա համար էլ, այդ հարցը վառ կպահեն, մինչեվ ի վիճակի կլինեն զենքով ետ վերցնել Ղրիմը, որը կարող է տեվել հարյուրավոր կամ հազարավոր տարիներ…

Անժելա Բարսեղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին