▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր պաշտոնյաները թքած ունեն, թե իրենց մասին ինչ կգրեն

Միգուցե խոսքի ազատության կա, բայց նա արժեզրկված է

ԽՍՀՄ-ը հետ չես բերի և միգուցե լավն էլ դա է, քանզի կյանքը ցույց տվեց, որ այն ստի վրա կառուցված մի արհեստական համակարգ էր, որի գոյատևման միակ գործիքը ստիպողականությունն էր, որի երաշխիքն էլ ռեժիմն էր, սակայն այն ժամանակ թերևս կային արժեքներ որոնք անկախ ռեժիմի կամքից առկա էին:
Այդ տարիներին ինչպես հիմա կային պաշտոնյաներ, ովքեր աչքի էին ընկնում իրենց ցինիզմով, լկտիությանը բնորոշ էլեմենտներով, սակայն ոչ մեկիս մտքով չէր կարող անցնել, որ նրանք անպատժելի են և անձեռնմխելի: 

80-ականներն էր Շրջսովետի նախագահներից մեկին անսպասելի ազատեցին աշխատանքից: Ազատեցին աշխատանքից մի այնպիսի չինովնիկի, ով կարելի է ասել մի յուրահատուկ թիմ էր ստեղծել, որտեղ իրենց ազդեցիկ խոսքն ունեին թե գողականները, թե պետական բարձրագույն չինովնիկները և թե հասարակության մեջ բավական հեղինակություն ունեցող մարդիկ: Մի խոսքով ազատեցին աշխատանքեցին մի մարդու ով կարելի է ասել կոմունիստական դրոշի տակ արարող մի մաֆիոզ էր:

Իսկ գիտեք ինչ պատճառաբանությամբ ազատեցին, ավելի ճիշտ ինչը հանդիսացավ որպես առի՞թ. Եվ այսպես՝ այդ շրջանում մի գործարան կար, որի բանվորներից մեկը կենտկոմ բողոք-նամակ է գրում, որտեղ շարադրում է մի քանի փաստեր, որոնք էլ իրենց հերթին վկայում են այն մասին, որ մեր շրջսովետի նախագահը կոմունիստին ոչ հարիր շռայլությամբ է ապրում/ունի մի քանի մեքենա, դաչա և նմանատիպ մի քանի բաներ/: Կենտրոնից հրաման իջավ ազատել աշխատանքից և վերջ:

Իհարկե, հիմա կգտնվեն մարդիկ ովքեր կասեն դե մտքներին կար ազատելու ազատեցին թե չէ այդ նամակը ինչ պետք է աներ, որ, սակայն դա իրականում այդպես չէր: Nույնիսկ ցենզուրայով անցնող խոսքն  իր արժեքն ուներ: Պաշտոնյանները մի խնդիր ունեին՝ամեն ինչ անել որպեսզի իրենց անունը չշոշափվեր թերթերում: Իսկ հիմա մեր պաշտոնյաները կարելի է ասել թքած ունեն թե իրենց մասին ինչ կգրեն, կամ չեն գրի: 
Աննախադեպ հետևողականությամբ ոչնչացվում են հանրության գոյատևման համար հնարավոր բոլոր արժեքները, որոնց վրա այս կամ այն կերպ կառուցվում էր հասարակարգը:

Հ.Գ Հարց է ծագում ում է պետք այն խոսքը որը արժեք չունի:

Կարեն Թումանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին