▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի պատասխան ԿԲ-ի մտքի գիգանտների հայտարարությանը` դրամի արժեզրկման մասին

Կապված դրամի արժեզրկման հետ` ՀՀ կենտրոնական բանկի հայտարարության հիմքում ավելի ժողովրդական լեզվով ասած հետևյալն է` դրամի արժեզրկումը օգուտ է ազգաբնակչության համար: Քանի որ մենք ապրում ենք դրսից ուղարկած տրանսֆերտների հաշվին, ապա ինչքան ուղարկված տարադրամի հաշվին շատ դրամ ունենանք, այնքան շատ բան կգնենք: 

Սա սարկա՞զմ է, թե հերթական անգրագետ հումորը, որ, լղոզված տեքստով, հրամցվում է մեզ: Միթե կենտրոնական բանկի հայտարարությունը գրած մասնագետներն այս կարգի ոչ տնտեսագիտական ձևակերպում պետք է ներկայացնեին: Մտածում են նրանք արդյո՞ք, որ եթե 1 դոլարն արժենա ասենք 1000 դրամ, մենք խանութից ավելի շատ բան կգնենք? Սա անգրագիտության գագաթնակետն է արդեն:

Դրամի արժեզրկումը անխուսափելիորեն հանգեցնելու է ապրանքների գնաճին` ի դեպ շատ ավելի դաժան գնաճի: Հայտարարության տեքստից նաև հասկանում ենք, որ մենք ապրում ենք միայն դրսից ուղարկված փողերի հաշվին, այսինքն բացարձակ անտեսվում է տեղացիների ստացած աշխատավարձը`այն երևի պաշտոնապես ընդունելով որպես աղքատավարձ:

Հիմա պատասխանեմ ԿԲ-ի տնտեսագիտական մտքի գիգատներին` իրեց ոճով: Դրամի արժեզրկումից այս պահին գործող կուրսից հետևում է, որ հոկտեմբերին ստացած 100.000 դրամ աշխատավարձի փոխարեն նոյեմբերին ստանալու ենք 88.000: Դուք ձեր տափակ արգումենտը`հիմնված անհիմն հաշվարկների վրա, մենք մերը`հիմնված գրպանում առկա գումարի չափի կտրուկ նվազման:

Գարիկ Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին