▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն գրանցեց նոր ռեկորդ

Եռյակի անհամաձայնությունների մասին բազմիցս խոսվել էր, բայց որ Բրգավաճ Հայաստանում հայտարարություն անելուց ԲՀԿ անդմաները անտեղյակ են միմիանցից դա փաստ է:

Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը News.am-թղթակցին հայտնել էր, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նիստ է հրավիրել: Ուշադրություն դարձրեք, որ նյութը տեղադրվել է կայքում առավոտյան 10:49:

Մարգարյանի հարցազրույցից հետո լրահոսում անընդհատ շրջանառվում էր այս հայտարարությունը մինչև այն պահը, երբ Նաիրա Զոհրաբյանը հերքեց նիստի վերաբերյալ տարածված տեղեկությունը: ԲՀԿ գրասենյակից դուրս գալուց հետո պատգամավորը լրագրողներին հայտնել է. «Մամուլի հրապարակումները, թե մենք այսօր նիստ ենք հրավիրել, չի համապատասխանում իրականությանը»: Նյութը տեղադրվել է 14:57:

Չընդատելով շղթան, այս ամենին հաջորդում է ԲՀԿ խմբակցութան պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հերթական հակասական հայտարարությունը: Պատգամավորը 15:19 հայտարարել է, որ քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ նիստը: Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց գործունեությունը հրապարակային և թափանցիկ է: Մասնավորապես ԲՀԿ պատգամավորն ասել է. «Եթե նիստ է տեղի ուեննալու, բնականաբար, դրա մասին հայտարարվում է: Եթե նիստ է տեղի ունենում և արդյունքներ են լինում, այդ տեղեկությունները ևս հրապարակում ենք»:

Ինչքանով, որ ես գիտեմ, եթե մի կառույց հայտարարություն է տարածում, ապա համաձայնեցնում նոր է հայտարարում: Կարծում եմ, որ եթե կառույցը մի քանի ժամում 3 հակասական հայտարարություն է տարածում, ապա դա իրոք ռեկորդային ցուցանիշ է նույնիսկ ԲՀԿ-ի նման տնտեսական պրոեկտի համար:
Հայկ Դերզյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին