▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմն ավարտվեց

 

2010 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Վարչապետ Վլադիմիր Պուտինը Գերմանիա կատարած այցի ժամանակ հյուրընկալվելով Süddeutsche Zeitung-ին կարդում է դասախոսություն ժամանակակից աշխարհաքաղաքական խնդիրների վերաբերյալ և առաջարկում Եվրոպական Միության հետ ստեղծել Վլոդիվոստոկից մինչև Լիսաբոն ազատ առևտրի գոտի: Պուտինի առաջարկը առերեսվում է բավականին սառը վերաբերմունքի և մնում անպատասխան, թերևս մինչև երեկ:
- Հայտնվելով վտանգավոր արտաքին տնտեսական երկարաժամկետ խնդիրների առաջ, նույն Վ. Պուտինը 2011-ին ռուսական թերթերից մեկում տպագրում է իր հոդվածը, որում արվում է առաջարկ ստեղծել Եվրասիական տնտեսական միություն, որը ազատ առևտրի գոտու և մաքսային միության գործառույթ պետք է իրականացնի հետխորհրդային միշարք երկրների միջև:
- Ուկրաինական ճգնաժամը մեծապես պայմանավորված է տնտեսական խնդիրներով: Ուկրաինացիները մինչև մայդան անկեղծորեն ցանկանում էին երկիրը բարեփոխել և ստեղծել ժամանակակից եվրոպական տնտեսություն ու արժեքներ, իսկ ռուսները այդ քայլերը դիտարկեցին իբրև տնտեսական սպառնալիք:
- Երեկ երեկոյան, Դավոսում տեղի ունեցած տնտեսկան ֆորումի ժամանակ Կանցլերուհի Մերկելը (CDU) և Տնտեսության նախարար Գաբրիելը (SPD) առաջարկեցին ԵՄ-ին և Ռուսաստանին սկսել երկխոսություն միասնական առևտրային տարածք ստեղծելու վերաբերյալ, ըստ Կանցլերի, Գերմանիան պատրաստ է: Սա, ոչ այլ ինչ է, քան պատասխան Վ. Պուտինի 2010-ի առաջարկին… դրական պատասխան:
- Կարող ենք հայտարարել, որ ուկրաինական պատերազմն ավարտվեց, ըստիս պատերազմի տեխնիկական ավարտին ականտես կլինենք արդեն այս տարի:
Ինչ է սա նշանակում Հայաստանի համար և ինչ պետք է անի Հայաստանը
- ԵՄ-Ռուսաստան ազատ առևտրային տարածքի ստեղծումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, ավելին, տարածաշրջանային անվտանգության, առևտրատնտեսական խնդիրների բոլոր լուծումները կարելի է ակնկալել միայն այս եզակի հնարավորության տիրույթում:
- Ռուսաստանը, երբ սկսի բանակցել, հանդես է գալու Եվրասիական Միության անունից: Հայաստանը, անկասկած, այս նախագծում ներկայացված կլինի իբրև կարևոր գործոն:
- Եթե համադրվեն Ռուսաստանի և ԵՄ առևտրատնտեսական շահերը, կլուծվի նաև ԼՂՀ խնդիրը և Թուրքիայի հետ սահմանի բացման խնդիրները:
- Հայաստանի Հանրապետությունը, քաղաքացիական հասարակությունը և սփյուռքը պետք է իրենց ջանքերը և էներգիան ուղղեն դեպի ԵՄ-Ռուսաստան մերձեցմանը:
- Պետք է բացառվի այսպես կոչված <<ռուսամետների>> և <<եվրոպամետների>> միջև փոխադարձ քարկոծումը, պիտակավորումը, ատելության քարոզչությունը և լարվածության ստեղծման բոլոր փորձերը, իրենց հակասությունները մեր հակասությունները ՉԵՆ, իրենց մերձեցումը կդառնա մեր ՀԱՂԹԱՆԱԿԸ: Անհրաժեշտ է միավորվել!
- Կարևորագույն դեր ու նշանակություն ունի ԱՄՆ-ը, սակայն կարելի է կռահել, որ գերմանացիները առանց ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելու նման հայտարարություններ չէին անի: Թեման արժանի է ավելի խորը վերլուծության:
Հ.Գ. Անցած տարվա Հոկտեմբերի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված իմ ակնարկում գրել էի հետևյալը. <<Եվրասիական միությունը և Եվրոպական միությունը դեռևս կհասցնեն համագործակցել, ինտեգրվել և ինչու ոչ միաձուլվել, մեծագույն սխալ կլինի Եվրոպական միության կամ եվրոպական միության կողմնակիցների հանդեպ ատելություն կամ անհանդուրժողականություն տարածելը>>:
Հ.Գ. 2. Այս թեմայի շուրջ պատրաստ եմ ցանկացած ձևաչափի երկխոսության և բանավեճի:

2010 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Վարչապետ Վլադիմիր Պուտինը Գերմանիա կատարած այցի ժամանակ հյուրընկալվելով Süddeutsche Zeitung-ին կարդում է դասախոսություն ժամանակակից աշխարհաքաղաքական խնդիրների վերաբերյալ և առաջարկում Եվրոպական Միության հետ ստեղծել Վլոդիվոստոկից մինչև Լիսաբոն ազատ առևտրի գոտի: Պուտինի առաջարկը առերեսվում է բավականին սառը վերաբերմունքի և մնում անպատասխան, թերևս մինչև երեկ:

- Հայտնվելով վտանգավոր արտաքին տնտեսական երկարաժամկետ խնդիրների առաջ, նույն Վ. Պուտինը 2011-ին ռուսական թերթերից մեկում տպագրում է իր հոդվածը, որում արվում է առաջարկ ստեղծել Եվրասիական տնտեսական միություն, որը ազատ առևտրի գոտու և մաքսային միության գործառույթ պետք է իրականացնի հետխորհրդային մի շարք երկրների միջև:

- Ուկրաինական ճգնաժամը մեծապես պայմանավորված է տնտեսական խնդիրներով: Ուկրաինացիները մինչև մայդան անկեղծորեն ցանկանում էին երկիրը բարեփոխել և ստեղծել ժամանակակից եվրոպական տնտեսություն ու արժեքներ, իսկ ռուսները այդ քայլերը դիտարկեցին իբրև տնտեսական սպառնալիք:

- Երեկ երեկոյան, Դավոսում տեղի ունեցած տնտեսկան ֆորումի ժամանակ Կանցլերուհի Մերկելը (CDU) և Տնտեսության նախարար Գաբրիելը (SPD) առաջարկեցին ԵՄ-ին և Ռուսաստանին սկսել երկխոսություն միասնական առևտրային տարածք ստեղծելու վերաբերյալ, ըստ Կանցլերի, Գերմանիան պատրաստ է: Սա, ոչ այլ ինչ է, քան պատասխան Վ. Պուտինի 2010-ի առաջարկին… դրական պատասխան:- Կարող ենք հայտարարել, որ ուկրաինական պատերազմն ավարտվեց, ըստ իս պատերազմի տեխնիկական ավարտին ականտես կլինենք արդեն այս տարի:Ինչ է սա նշանակում Հայաստանի համար և ինչ պետք է անի Հայաստանը

- ԵՄ-Ռուսաստան ազատ առևտրային տարածքի ստեղծումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, ավելին, տարածաշրջանային անվտանգության, առևտրատնտեսական խնդիրների բոլոր լուծումները կարելի է ակնկալել միայն այս եզակի հնարավորության տիրույթում:- Ռուսաստանը, երբ սկսի բանակցել, հանդես է գալու Եվրասիական Միության անունից: Հայաստանը, անկասկած, այս նախագծում ներկայացված կլինի իբրև կարևոր գործոն:

- Եթե համադրվեն Ռուսաստանի և ԵՄ առևտրատնտեսական շահերը, կլուծվի նաև ԼՂՀ խնդիրը և Թուրքիայի հետ սահմանի բացման խնդիրները:

- Հայաստանի Հանրապետությունը, քաղաքացիական հասարակությունը և սփյուռքը պետք է իրենց ջանքերը և էներգիան ուղղեն դեպի ԵՄ-Ռուսաստան մերձեցմանը:

- Պետք է բացառվի այսպես կոչված <<ռուսամետների>> և <<եվրոպամետների>> միջև փոխադարձ քարկոծումը, պիտակավորումը, ատելության քարոզչությունը և լարվածության ստեղծման բոլոր փորձերը, իրենց հակասությունները մեր հակասությունները ՉԵՆ, իրենց մերձեցումը կդառնա մեր ՀԱՂԹԱՆԱԿԸ: Անհրաժեշտ է միավորվել!

- Կարևորագույն դեր ու նշանակություն ունի ԱՄՆ-ը, սակայն կարելի է կռահել, որ գերմանացիները առանց ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելու նման հայտարարություններ չէին անի: Թեման արժանի է ավելի խորը վերլուծության:

Հ.Գ. Անցած տարվա Հոկտեմբերի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված իմ ակնարկում գրել էի հետևյալը. <<Եվրասիական միությունը և Եվրոպական միությունը դեռևս կհասցնեն համագործակցել, ինտեգրվել և ինչու ոչ միաձուլվել, մեծագույն սխալ կլինի Եվրոպական միության կամ եվրոպական միության կողմնակիցների հանդեպ ատելություն կամ անհանդուրժողականություն տարածելը>>:

Հ.Գ. 2. Այս թեմայի շուրջ պատրաստ եմ ցանկացած ձևաչափի երկխոսության և բանավեճի:

Վիկտոր Ենգիբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին