▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը ՃՈ-ի աշխատակիցների նավսից չի ավարտվում

Ես չգիտեմ, թե այս մայրուղու շինարարության համար նախատեսված գումարներից ինչքան են մեջ-մեջ արել, բայց այն, որ այդ մայրուղու տարածքում հերթապահող ՃՈ հերթապահները արդեն չափ ու սահմանը անցնում են։ Մինչ կոնկրետ դեպքերին անդրադառնալը նշեմ, որ կոնկրետ Երևանում շատ ավելի նեղ փողոցներ կան, որտեղ թույլատրվում է մինչև 60 կմ/ժ արագություն։ Բոլոր վարորդներն էլ գիտեն, թե ինչքան տհաճ ու անհարմար է մինչև 50 կմ/ժ արագությամբ 50 կմ մեքենա վարելը։ Կարելի է ասել, որ դա անհնար է։ Ոչ ոք հիմա լոլո չկարդա, թե դա արվում է վարորդների և ուղևորների անվտանգությունից դրդված։ Սա բացահայտ սուտ է։ Խոսքս վերաբերվում է Երևանից Արտաշատ ընկած հատվածին։ Ողջ ճանապարհին հերթապահում են մոտ 5 ՃՈ մեքենաներ, որոնք հերիք չի մեքենայի լուսարձակները թարթելու միջոցով են մեքենաները կանգնեցնում, մի հատ էլ այնպես են կայանում իրենց մեքենաները, որ ընդհանուր երթևեկի հերն անիծում են։ Բնականաբար հիմնականում գործը չի հասնում ակտերի ձևակերպմանը, և մաղարիչային տարբերակով «հերթական զոհը» շարունակում է ճանապարհը։ Մեկ մեկ ինձ թվում է, որ էս ճանապարհային ոստիկանները օր ու գիշեր աղոթում են, որ այս մայրուղին հնարավորինս ուշ հանձնվի շահագործման, թե չէ իրենց խոպանը ևս կավարտվի։ Ես գիտեմ, որ ՃՈ-ից կպատասխանեն, որ առավելագույն 50-կմ/ժ արագությունը իսկը նախատեսված է նման մայրուղիների համար և կապ ունի շին աշխատանքների հետ, բայց դե յուրաքնչյուրս էլ հասկանում ենք, որ դա միայն բլեֆ է, և, եթե այդ հատվածում թույլատրվի 60 կմ/ժ արագություն, ապա մեր «անվտանգության պահապանների» հացը կկտրվի։ Էլի եմ ասում նման տրամաբանությամբ պետք է Երևանի Կենտրոն համայնքում շատ փողոցների վրա դրվի առավելագույնը 30 կմ/ժ արագության նշաններ, քանի որ երկկողմանի առանց այն էլ նեղ փողոցների վրա նախ երկու կողմից կայանված են մեքենաներ, և, ազատ մնացած հատվածով անգամ մի մեքենայի երթևեկն է դառնում անհարմար ու վտանգավոր։ Ի վերջո պետք է հիշեցնեմ նաև, որ նոր օրենքով, եթե վերոնշյալ հատվածում դուք մեքենան վարել եք 61 կմ/ժ արագությամբ, ապա ձեր տուգանքը կազմելու է 1000 դրամ։ Խուսափեք 3000-5000 դրամ մաղարիչից։

 

Արևիկ-Վիկտոր Անանյաններ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին