▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն խելամիտ է «արվեստում» ներդրում կատարելը

Երբ Ֆրենսիս Բեկոնի եռամասկտավը՝ նրա ընկերոջ՝ Լուսյեն Ֆրեյդի պատկերով, նոյեմբերին վաճառվեց 142 միլիոն ԱՄՆ դոլարով, այն ճանաչվեց աճուրդներում ամենաբարձր գնով վաճառվածարվեստի գործը: Սակայն, հաշվի առնելով գնաճը, այն չգերազանցեց Ռենուարի՝ «Պարահանդես Մուլեն դը լա Գալետում» (1876 թ.) կտավի աճուրդային վաճառքի արժեքը, որը 1990 թ. համարժեք էր 154 միլիոնԱՄՆ դոլարին: Իրականում, այսթվերը չեն ներկայացնում արվեստի շուկայի գնային տատանումները:

Հաջորդիվ ներկայացնում ենք 21 000 արվեստի գործերի շրջանում գրանցված նոր ինդեքսները, որոնք կազմել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Քորթվեգը: Չնայած արվեստի գործերը հիմնականում հավանության չեն արժանանում ինդեքսային ֆոնդի կողմից, վերջիններս, այնուամենայնիվ, ավելի ապահով ներդրում են համարվում: Նշենք, որ մոխրագույն սյուներն արտացոլում են ամեն տարի աճուրդի հանվող ամենաբարձր գնատահատված աշխատանքները՝ գնաճը հաշվի առնելով:

 

1983 թ - $ 27,7 մլն

Առյուծ Հենրիի ավետարանները (Gospels of Henry the Lion)

Անհայտ վանական, 1200

 

1984թ - $22,5 մլն

Ծովանկար. Ֆոլքսթոն (Seascape:Folkestone)

 Յոզեֆ Թերներ, 1845

 

1985 - $21,5 մլն

Տեսարան արևածագին (Paysage au soleil levant)

Վինսենթ վան Գոգ, 1889

 

1986 -$20,2 մլն

Կարդացող կինը (Femme lisant)

Ջորջ Բրաք, 1911

 

1987 - $121,9 մլն

Հիրիկներ (Irises)

Վինսենթ վան Գոգ, 1889

 

1988 - $75,8 մլն

Ակրոբատը և երիտասարդ ծաղրածուն (Acrobate et jeune Arlequin)

Պաբլո Պիկասո, 1905

 

1989 -$90,1 մլն

Ինքնանկար (Yo Picasso)

Պաբլո Պիկասո, 1901

 

1990 - $153,5 մլն

 Պարահանդես Մուլեն դը լա Գալետում (Au Moulin de la Galette)

Պիեռ Օգյուստ Ռենուար, 1876 

 

1991- $ 23,3 մլն

Վեներա և Ադոնիս (Venus and Adonis)

Տիցիան, 1554

 

1992 - $ 26,9 մլն

Լոնդոն. Horse Guards-ի հին շենքը Սուրբ Ջեյմս այգուց (London: The old Horse Guards from St. James’s Park)

Կանալետտո, 1749

 

1993 - $ 46,2 մլն

Նատյուրմորտ. մեծ խնձորներ (Nature morte, les grosses pommes)

Պոլ Սեզան, 1890

 

1994 - $ 18,4 մլն

Հովհարով տիկինը (Dame mit Fächer)

Գուստավ Կլիմտ, 1917

 

1995 - $44,7 մլն

Անխել Ֆերնանդես դե Սոտո (Angel Fernandez de Soto)

Պաբլո Պիկասո, 1903

 

1996 - $23,3 մլն

Կինը (Woman)

Ուիլյամ դե Կունինգ, 1949

 

1997 - $ 70,4 մլն

Երազանք (Le rêve)

Պաբլո Պիկասո, 1932

 

1998 -$ 102,4 մլն

Նկարչի դիմանկարն առանց մորուքի (Portrait de l’artiste sans barbe)

Վինսենթ վան Գոգ, 1889

 

1999-$ 84,8 մլն

Վարագույր, կուժ և մրգերով լի սկահակ (Rideau, cruchon et compôtier)

Պոլ Սեզան, 1893

 

2000 -$ 74,6 մլն

Խաչած ձեռքերով կինը (Femme aux bras croisés)

Պաբլո Պիկասո, 1901

 

2001-$50,8 մլն

Սենտ Վիկտուար լեռը (La Montagne Sainte-Victoire)

Պոլ Սեզան, 1888

 

2002 -$99,3 մլն

Նորածինների կոտորածը (The Massacre of the Innocents)

Պիտեր Պաուլ Ռուբենս, 1609

 

2003 -$37,0 մլն

Ամառանոց Աթերզեեում (Landhaus am Attersee)

Գուստավ Կլիմտ, 1914

 

2004 -$128,8 մլն

Ծխամորճով տղան (Garçon à la pipe)

Պաբլո Պիկասո, 1905

 

2005 -$ 39,1 մլն

Վենետիկ. Մեծ ջրանցքը, Պալացո Բալբից հյուսիս-արևելք՝ Ռիալտոյի կամրջից նայելիս) (Venice, the Grand Canal, Looking North-east from Palazzo Balbi to the Rialto Bridge)

Կանալետտո, 1724

 

2006 -$ 110,3 մլն

Դորա Մարը կատվի հետ (Dora Maar au chat)

Պաբլո Պիկասո, 1941

 

2007 -$ 82,0 մլն

Սպիտակ կենտրոն (դեղինը, վարդագույնն ու մանուշակագույնը վարդագույնի վրա)

Մարկ Ռոտկո, 1950

 

2008 -$ 93,6 մլն

Եռապատում (Triptych)

Ֆրենսիս Բեկոն, 1976

 

2009 -$ 52,3 մլն

Մուսայի գլուխը (Head of a Muse)

Ռաֆայել, 1510

 

2010 -$114,0 մլն

Մերկ կին, կանաչ տերևներ և կիսանդրի (Nu au Plateau de Sculpteur)

Պաբլո Պիկասո, 1932

 

2011-$68,0 մլն

Սոճու վրա նստած արծիվը (Eagle Standing on Pine Tree)

Ցի Բայշի, 1946

 

2012 -$ 122,0 մլն

Ճիչը (The Scream)

Էդվարդ Մունկ, 1895

 

2013 -$ 142,4 մլն

Լուսյեն Ֆրեյդի եռապատկերը (Three Studies of Lucian Freud)

Ֆրենսիս Բեկոն, 1969

 

Forbes Հայաստան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին