▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԸՀ-ն պաշտոններ է բաշխել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում ընդունվել են մի շարք որոշումներ` հաշվի առնելով «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները:

Ընդունված որոշումներով սահմանվել են տեղական հանրաքվե կազմակերպելու և անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևեր և առանձին գործառույթների իրականացման ընթացակարգեր: Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի մարտի 15-ին հանրապետության թվով 33 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Թվով 57 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 25-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 18-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 5-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 3-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 3-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 3-ական:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին