▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արյան հետքերը հայտնաբերվել են ննջասենյակում՝ անկողնու մեջ. նոր մանրամասներ զինվորի սպանությունից. galatv.am

galatv.am-ը գրում է. Հունվարի 29-ի վաղ առավոտյան Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում մահացած վիճակում (գտել են պտտաձողին կախված) հայտնաբերված առաջին կուրսեցի Հայկազ Բարսեղյանի մարմինն արդեն Արարատի մարզի հայրենի Նիզամի գյուղում է:

Նիզամիի գյուղապետը փոխանցեց, որ զինծառայողի մարմինը հայրենի գյուղ են տեղափոխել այսօր առավոտյան, զինծառայողի մահը սգում է ամբողջ գյուղը: Թե ինչ է տեղի ունեցել, ինչ է նախորդել սպանությանը, գյուղում ենթադրել անգամ չեն կարող:

«Հոր հետ խոսել ենք, մեր գյուղի մարդ է, դե ինքը իրա յուղի մեջ տապակվում է: Ծնողներն իսկական խելագարված են, մայրն ընդհանրապես ի վիճակի չէ խոսելու: Գիտենք, որ ինքնասպանությունը էն գլխից էլ հերքվեց, հիմա փաստերը դրան են տանում, որ երեխուն մի քանի հոգով սպանել են, թե ինչու՝ գաղափար չունենք»:

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում. ռազմական փորձագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ասաց, որ իրականում տղային սպանել են սենյակում՝ անկողնու մեջ, հետո փորձել են հետքերը թաքցնել ու նրա անշնչացած մարմինը կախել են պտտաձողից:

«Տեղյակ եմ, որ դաժանորեն ծեծել եւ խոշտանգել են: Այն աստիճան է ծեծված ու խոշտանգված, որ ամենայն հավանականությամբ նա ի վիճակի չէր շարժվել՝ գնալ դեպքի վայր՝ պտտաձողի մոտ: Իրա արյան հետքերը հայտնաբերվել են ննջասենյակում, եւ մեծ քանակությամբ արյան հետքեր կան անկողնում, եւ ոչ մի արյան հետք չկա դեպի պտտաձող տանող ճանապարհի վրա: Անձիք երեւի տեղափոխել են, տեսել են, որ մահանում է, կախել են, որ հետո ներկայացնեն՝ իբրեւ թե ինքնասպան է եղել»,- նշեց իրավապաշտպանը:

Ըստ քննչական կոմիտեի տարածած հայտարարության՝ չորս ծառայակից ձերբակալված են: Ընդ որում, կան տեղեկություններ, թե նրանցից մեկն իրավական ոլորտում աշխատող բարձրաստիճան պաշտոնյայի որդի է, մյուսը հենց ռազմական ինստիտուտի ղեկավարի տեղակալի որդին է: Այս տեղեկություններն առայժմ պաշտոնապես ոչ հաստատվում, ոչ էլ հերքվում են:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին