▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՎԾ-ի թվերի համաձայն` անցած տարվա ընթացքում ավելի քան 22 հազար հայաստանցի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից

Հույսերը, թե Ռուսաստանում տիրող տնտեսական ծանր իրավիճակը կստիպի հայաստանցիներին վերադառնալ եւ դրանով իսկ կնվազի Հայաստանից արտագաղթի ցուցանիշը, չեն իրականանում: Արտագաղթի տեմպերը շարունակում են աճել:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2014 թվականի ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է ավելի քան 47 հազար ՀՀ քաղաքացի, ինչը 5 հազարով կամ շուրջ 12 տոկոսով գերազանցում է 2013-ի ցուցանիշը: Այսպիսով, Սերժ Սարգսյանի պաշտոնավարության 7 տարիների ընթացքում, զուտ պաշտոնական ցուցանիշների համաձայն, Հայաստանից արտագաղթել է 330 հազար հայաստանցի: Ոչ պաշտոնական ցուցանիշներով, թիվը հասնում է 380 հազարի: ԱՎԾ-ի երեկ հրապարակած թվերի համաձայն, անցած տարվա ընթացքում ավելի քան 22 հազար հայաստանցի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից:

Սանասար Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին