▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ թե գուբերնատոր, այլ` նախագահ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պարտքերն աստղաբաշխական թվի են հասել՝ 250 միլիոն դոլար: Սա բնական պարտք լինել չի կարող, կոռուպցիայի ու փնթի մենեջմենթի դրսևորում է: Ռուսական կողմը ակնկալում է երեք շաբաթից Սերժ Սարգսյանի հետ ստորագրել մի համաձայնագիր, որը նրանց հնարավորություն կտա վերակազմավորել պարտքերը:

Սերժ Սարգսյանը պետք է համարձակություն ունենա ու մերժի ռուսական կողմի խնդրանքը, եթե իհարկե այդ 250 միլիոն դոլարը հայկական ու ռուսական վերնախավերի կոռուպցիոն գործարքների հետևանք չէ: Ամեն դեպքում, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կեցվածքը տիպիկ կայսերական է. գալիս են գուբերնիա, զբաղվում են թալանով, հետո ասում են, որ իրենց լափածի համար պետք է վճարեն հպատակները: Հիմա Սերժ Սարգսյանը բացառիկ առիթ ունի՝ ապացուցելու, որ այս կեղտոտ ստվերային գործարքի հետ կապ չունի ու նաև, որ ոչ թե գուբերնատոր է, այլ՝ ինքնիշխան երկրի նախագահ:

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին