▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

15 հոգով կրակ են բացել «Վիլիս»-ի ուղղությամբ. մանրամասներ փետրվարի 28-ի դիվերսիայի մասին.yerkir.am

yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ:   Շրջանառվող տեղեկությունների համաձայն` մերոնք 5 հոգով «Վիլիս» մակնիշի մեքենայով գնացել են դիրքեր` այնտեղ գտնվող զինվորներին փոխարինելու: Մեքենայի ղեկին եղել է փոխգնդապետ Արտակ Աղեկյանը, կողքին` Հայկ Բարոյանը:   Հակառակորդի` մոտ 15 հոգանոց հետախուզական խումբը դարանակալել է ճանապարհի մոտ` բարձունքին, և երբ հայկական մեքենան անցել է, սկսել են մերոնց վրա կրակել: Այնուհետև սկսվել է փոխհրաձգություն, որի ժամանակ ադրբեջանական խումբը կորուստներ է տվել և դիմել փախուստի: Տեղեկությունների համաձայն` հակառակորդն ունի առնվազն 2 զոհ: Հակառակորդի կրակոցներից նախ Հայկն է զոհվել, ապա` Աղեկյանը: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ:   Շրջանառվող տեղեկությունների համաձայն` մերոնք 5 հոգով «Վիլիս» մակնիշի մեքենայով գնացել են դիրքեր` այնտեղ գտնվող զինվորներին փոխարինելու: Մեքենայի ղեկին եղել է փոխգնդապետ Արտակ Աղեկյանը, կողքին` Հայկ Բարոյանը:   Հակառակորդի` մոտ 15 հոգանոց հետախուզական խումբը դարանակալել է ճանապարհի մոտ` բարձունքին, և երբ հայկական մեքենան անցել է, սկսել են մերոնց վրա կրակել: Այնուհետև սկսվել է փոխհրաձգություն, որի ժամանակ ադրբեջանական խումբը կորուստներ է տվել և դիմել փախուստի: Տեղեկությունների համաձայն` հակառակորդն ունի առնվազն 2 զոհ: Հակառակորդի կրակոցներից նախ Հայկն է զոհվել, ապա` Աղեկյանը: 
Մանրամասները` yerkir.am կայքում: 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին