▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք թոշակի գնացողը չենք

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր որոշեց արտահերթ ելույթով հանդես գալ` խոսելու համար պաշտոնաթող նախագահների կենսաթոշակների ու այլ արտոնությունների մասին:
Նա հայտարարեց, որ ուշի-ուշով հետեւել է բոլոր ելույթներին ու եկել այն եզրակացության, որ մի տեսակ վերջին շրջանում բոլորը ձգտում են ոչ թե տեսակետներ հայտնել, այլ սեփական փիլիսոփայությունը ներկայացնել ամբիոնից. «Մենք անհատականացրինք ելույթները: Ինչ է նշանակում` ում չեմ սիրում, նա նախագահ չէ, ում սիրում եմ` նախագահ է: Ով ասաց, թե այս օրենքն անձին է վերաբերում, սա նախագահի ինստիտուտին է վերաբերում: Ձեր սեփական ամբիցիաները ԱԺ բերելը ճիշտ չէ: Երբեք չէի մտածել, որ այս նախագիծն այսքան երկար կտեւի: Մենք ասում ենք, որ պետական ինստիտուտները պետք է հարգել: Եթե մեր պաշտոնաթող նախագահներին չտանք արտոնություններ, ապա որ պետությունը մեզ կսիրի, կհարգի»:
Նա նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենաընդգծված քննադատներից մեկը ինքն է եղել, սակայն դա վերաբերել է ոչ թե անձին, այլ գործողություններին. «Ինչպես կարող ենք չհարգել այն, որ ժամանակին ժողովուրդը հետեւեց նրա կոչերին ու պատերազմ հաղթանակեցինք: Սա մենք չենք մոռանում, մեր պետության պատվախնդրությունը ձեր փիլիսոփայությամբ հողին մի հավասարեցրեք, այս ամբիոնը պետք է հարգենք: Իսկ ես էլ կարող եմ ասել, որ այս ընթացքում ես ինձ նվաստացած զգացի, որ եղած-չեղածները նախագահի թեկնածու դրեցին իրենց: Հումորով պետք է ասեմ, որ այս նախագծերը ԱԺ նախագահին ու վարչապետին չեն վերաբերելու, քանի որ մենք թոշակի գնացողը չենք»:
Ըստ ԱԺ նախագահի` նախագծերը պետք է ընդունվեն, քանի որ դրանք վերբերում են ոչ թե կոնկրետ նախագահներին, այլ պետականությանը:

ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում քննարկեց «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքների փոփոխությունները:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ պատգամավորներըելույթներն անհատականացրեցին.

«Ի՞նչ է նշանակում` ում չեմ սիրում, նա նախագահ չէ, ում սիրում եմ` նախագահ է: Մենք ասում ենք, որ պետական ինստիտուտները պետք է հարգել: Եթե մեր պաշտոնաթող նախագահներին չտանք արտոնություններ, ապա ո՞ր պետությունը մեզ կսիրի, կհարգի: Հումորով պետք է ասեմ, որ այս նախագծերը ԱԺ նախագահին ու վարչապետին չեն վերաբերելու, քանի որ մենք թոշակի գնացողը չենք»:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին