▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարկայինը «բամփում է» օլիգարխներին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Օրերս մամուլում շրջանառվում էր, որ հարկային ծառայության կողմից որոշ խոշոր գործարարաներ տուգանվել էին բավականին մեծ գումարով:

Ինչպես տեղեկացանաք, հարկային ծառայությունը Աշոտ Աղաբաբյանին տուգանել էր 60 մլն դրամի չափով: Դրանից հետո ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտնել էր, որ իրեն ևս տուգանել է հարկայինը ոչ այնքան փոքր` 653.6 մլն դրամի չափով` «Երևանի գարեջուր» ՓԲԸ գործարանում ստուգումներ անցկացնելու արդյունքում:

Նման լուրերը, վերջին շրջանում հաճախակի են հայտնվում լրահոսում: Սա նշանակում է, որ նման տեմպով ,«մեկ ու մեջ» հարկատուներ հասկացությունը կամաց-կամաց դուրս է գալու խոշոր ձեռնարկատերերի շրջանակներից:

Սա անշուշտ կարևոր գործընթաց է, բայց ամեն դեպքում հարկային ստուգումները պետք է խիստ կանոնակարգված լինեն: Հակառակ դեպքում, եթե հարկայինը ուզած պահին մտնի այնտեղ, որտեղ կամենա, ապա դա էլ կունենա ոչ պակաս քաոսային հետևանքներ : 
Մյուս կողմից, եթե հարկայինը ինչ որ գործարարի մոտ կասկածեր ունի և իրականացոնւմ է հարկային ծառայություններ, ապա չպետք է կարևորվի այն, թե այդ գործարարի գործունեության «գլխավոր հովանավորն» ով է, կամ ինչ պաշտոն է զբաղեցնում:

Ամեն դեպքում, եթե հարկայինը խնդիրներ է ստեղծում գործարար միջավայրի համար, ապա պետք է պատժել հարկայինին: Բայց եթե գործարարները շարունակում են աշխատել ստվերում, ապա պետք է ձեբռրկել համապատասխան քայլեր , իսկ առանց նման գործողությունների` գործարարին ստվերից հանելու այլ տարբերակ չկա:

Նման գործընթացները պարարտ հող են նախապատրաստում, գործարարների շրջանականերում հավասարություն սահմանելու և բացառելու այն ավանդույթը, որ մեկը պետք է հարկ վճարի, իսկ մյուսը` ջանասիրաբար խուսափի:

Անի Սանոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին