▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԲ առաջապահ զորամասերը դիպուկ կրակով ճնշել են հակառակորդի կրակակետերը

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 22-ից 28-ն  ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՍՊԳ-9 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17.000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավաստանշելով հակառակորդի կրակակետերը, դիպուկ կրակով ճնշել են դրանք` շարունակելով պահպանել վերահսկողությունը օպերատիվ-մարտավարական իրադրության նկատմամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին