▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողները հրաժարվել էին նրանից. մահացել է «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան 10-ամյա սանը

 

Երեւանի «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան սաներից մեկը՝ 10-ամյա մի տղա, մոտ երկու շաբաթ առաջ մահացել է: NEWS.am-ի այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը:
Նա նշեց, որ երեխան ծնվել էր բազմաթիվ արատներով Հայաստանի մարզերից մեկում, մոտ մեկ տարի առաջ էլ այդտեղ գտնվող մանկատնից տեղափոխվել իրենց մոտ: Տղայի մոտ առկա էր մանկական ուղեղային կաթված, միկրոցեֆալիա, ֆիզիկական եւ մտավոր գլոբալ հապաղում, վերջույթների հյուծում եւ այլն: Երեխան կերակրվում էր զոնդով: Տնօրենը նշեց, որ երեխայի մահը սպասելի էր, մանկատանը եղած ժամանակ երեխային բուժումներ արել են թե ստացիոնար, թե ամբուլատոր, սակայն այս դեպքում թե բժշկությունը, թե իրենք անզոր էին:
Տղայի մահվան մասին մանկատնից հայտնել են նաեւ նրա ծնողներին, ովքեր եկել եւ տարել են իրենց որդու դին:

Օրեր առաջ մահացել է Երեւանի «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան սաներից մեկը: Asekose.am-ի հետ զրույցում մանկատան փոխտնօրեն Արմինե Պետրոսյանը հաստատեց մեր այս տեղեկությունը, նշելով, որ մահացողը 10-ամյա տղա էր:

«Երեխան ի ծնե հիվանդ էր և ծնողները հրաժարվել էին նրանից: Մեզ մոտ տղան տեղափոխվել էր օգոստոս ամսին: Նա ուներ միկրոցեֆալիա, մանկական ուղեղային կաթված, ծանր մտավոր հետամնացություն և բազմաթիվ այլ խնդիրներ, կերակրվում էր զոնդով»,-ասաց փոխտնօրենը:

Մանկատնից մեզ փոխանցեցին, որ երեխայի՝ իրենց մոտ գտնվելու օրվանից մինչև մահը արվել են, թե ստացիոնար, թե ամբուլատոր բուժումներ, սակայն  երեխայի մահը սպասելի էր, և բժշկությունը նման դեպքերում անզոր է:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին