▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաչե Տերտերյանին արձակուրդ տվեք. մարդն այս անգամ էլ «քրտնաջան» աշխատեց

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Վաչե Տերտերյանին արձակուրդ տվեք. մարդը այս անգամ էլ «քրտնաջան» աշխատեց: Տխրահռչակ Վաչե Տերտերյանը, ով ի դեպ մեր հարկերի շնորհիվ, անիմաստ պաշտոնավարում է, (ու ոչ միայն ինքը) այսօր էլի վարչապետի ու մնացած շեֆերի աչքին թոզ փչելու համար «քրտնաջան աշխատեց»….

Այո մարդը այսօր դաժե նեղություն է քաշել ու եկելա ԱԺ… Դուք պատկերացնո՞ւմ եք, նա վերակացել ու իրա կամքով եկել ԱԺ ու ես չեմ հասկանում ուր է նայում «սրիկա» պրեմիա տվողները, ախր այս գերծանր գործի համար իրան աշխատավարձի եռապատիկով պիտի պրեմիա տրվի ու անհապաղ…. 

Շնորհակալություն հայտնելով պարոն Տերտերյանին՝ իր կողմից ցուցաբերած հարգանքի ու նեղության համար՝ թույլ տվեք ասեմ, թե ինչա արել այս վեհ գաղափարների տեր անձը…. 
Այոոոոոոո՜՜ Նա օրենք էբերել ԱԺ… այոոո, մեր փրկության օրենքը…. Այոոո, նա լուծեց մեր բոլորի խնդիրը…. Իսկ ինչն է օրենքը բա ասեմ:

Ձյաձը ԱԺ պատգամավորներին խնդրում է, որ «փախստական» բառն օրենքում փոխենք ու գրենք «փախստականի կարգավիճակ ունեցող» բառերով…. Մեռնեեմ ես իր ջանին, այ սենց են աշխատում արա, ոչ թե մնացածի նման՜՜ Պարոն Տերտերյան ջան սրանով Դուք հաստատ լուծեցիք Ձեր՝ որպես փոխնախարար, բոլոր պարտականությունները, մենք՝ նվաստ ՀՀ քաղաքացիներս, պետք է ամեն Աստծո օր շնորհակալ լինենք, որ Դուք կաք ու այսպես «անմոռաց» աշխատում եք:

Մենակ մի բան մոռացա է ասեմ. Ձյաձը եկել է Փախստականների մասին օրենքում փոփոխություն անի, բայց մոռացել էր հետը բերել փախստականների թվի մասին հստակ վերլուծությունն ու ի պատասխան հարցին, թե ինչքան փախստական կա՝ ասելա. «Տվյալ պահին իմ ձեռքի տակ չունեմ վիճակագրական հստակ տվյալներ, սակայն ընդհանուր առմամբ, փախստականների ներհոսք է եղել Վրաստանից, փախստականների ներհոսք կա Աֆրիկյան երկրներից» (մեր հարևան Ռոզա Տատին էլ սենց կարար պատասխանել): Ուխ մեռնեմ ջանին է, ամեն խոսքը մի թևավոր խոսք է :
Կարճ ասած. Տերտերյանի օրենքի նախագիծը տարեք, դամաշնիկներս բերեք:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին