▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի դիպուկ հարվածները . «The Economist»

Այն փաստը, որ Ռուսաստանի կողմից Իրանին զենիթա-հրթիռային С-300 համալիրների վճառքի հետ կապված արգելը որոշվեց հանվել այս տարվա ապրիլի 13-ին, Իսրայելի զայրույթն ուղղվեց ոչ այնքան Կրեմլի կողմը, որքան Սպիտակ տան, վկայում են այն մասին, թե որքան երերուն են կապերը Մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց ՌԴ նախագահին իր ունեցած “խորը մտահոգության” մասին, մինչդեռ Բարաք Օբամայի հասցեին իր արտահայտություններում եղավ առավել կտրուկ ու կոպիտ. շնորհիվ պարոն Օբամայի և Իրանի միջև միջուկային բանակցությունների, ամենամոտ ապագայում հնարավոր է Թեհրանի վրայից հանվեն պատժամիջոցները դեռ ավելի վաղ, քան բանակացությունների արդյունքն հանդիսացող համաձայնագիրը կկնքվի: “Կարող է որևէ մեկը լրջմտորեն հավասիտացնել, որ Իրանի հետ համաձայնագրի կնքումից հետո անվտանգության մակարդակն Մերձավոր Արևելքում կբարձրանա”,- հարցնում է պարոն Նեթանյահուն և հայտարարում իրեն ուղղված միջուկային ուղղակի վտանգի մասին` միաժամանակ նաև հավասիտացնելով, որ կկարողանա նաև այդ խնդիրը հաղթահարել:
Նեթանյահուի տակտիկան հանդիսանում է արտացոլանքն իր կողմից տրվող այն արժևորման, որով վերջինս փորձում է առաջ տանել Օբամայի “ձախողված համաձայնագրի չեղարկման” գաղափարը, որի համաձայն Իրանը պարտավորվում է սառեցնել իր միջուկային ծրագրերի իրականացումը տաս տարով և համաձայնում ավելի խիստ միջուկային վերահսկողության` այլ երկրների կողմից, որի դիմաց էլ կստանա ամեն տեսակի պատժամիջոցների հանումը: Այդ համաձայնագրի պայմանները համաձայնեցվեցին դեռ ապրիլի վերջին, սակայն վերջնական տարբերակով ու ձևակերպմամբ արդեն որպես համաձայանգրային հոդվածների տեսքով կներկայացվեն հունիս ամսին և հունիսի 30-ին էլ կստորագրվեն: Միաժամանակ սակայն Իսրայելի կեցվածքը վկայում է նաև Իսրայել-Ռուսաստան սերտ հարաբերությունների առկայության մասին, քանի որ Իսրայելն արդեն բացահայտ հայտարարում է, որ առաջիկայում կդադարեցնի իր աջակցությունն Արևմուտքին Ուկրաինայում սանձազերծված հակամարտության մեջ Ռուսաստանին մեղադրելու առնչությամբ, ինչի ապացույցն արդեն անցած տարի ՄԱԿ ԳԱ-ում Իրանի և մի շարք այլ երկրների հետ ձեռնպահ քվերակությունն էր ՌԴ-ի հասցեին ուղղված Ղրիմի բռնակցման քննադատական բանաձևի քվերակության ժամանակ: Այն ժամանակ Իսրայելն այդպես վարվեց պատճառաբանելով, որ իր դիվանագիտական կորպուսը գործադուլ է հայտարարել, սակայն նույնիսկ ՄԱԿ ԳԱ կուլիսներում դիվանագետներն ու այլ պաշտոնատարներ բացահայտ էին խոսում այն մասին, որ նման արարքի իրական պատճառը Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների պահպանման խնդիրն էր, ՌԴ տարածքում ապրող հերական սփյուռքի անվտանգության ու ապահովության պահպանումը և նաև վիժեցումը ռուսական զենիթա-հրթիռային С-300 համալիրների Իրանին ու Սիրիային հնարավոր վաճառքի:
Տարիներ շարունակ Իսրայելի ղեկավարները այցելում են Մոսկվա, հանդիպում պարոն Պուտինի հետ Կրեմլում կամ Սոչիի նախագահական նստավայրում և որպես կանոն այս երկու երկրների միջև առաջացող անհամաձայնությունները լուծվում էին աչքից հեռու մասնավոր կարգով: Սա բնական է, քանի որ դեռ 2006-ին, երբ Հըզբոլլահը պատերազմում էր Լիբանանում, ռուսական նորագույն հակատանկային հրթիռների մնացորդներ հայտնաբերվեցին իսրայելական այրվող զրահամեքենաներում: Այն ժամանակվա Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթը (Ehud Olmert) անձամբ ներկայացրեց այդ մնացորդները որպես ապացույց Վլ. Պուտինին, ով էլ խոստացավ ուժեղացնել հսկողությունը Հըզբոլլահին օժանդակության համար գնված զենքի դեպի Սիրիա արտահանման ուղղությամբ:
2013-ի հուլիսին Ռուսաստանն իր հերթին լռեց, երբ Իսրայելի օդային հարվածներից Սիրիական հականավատորմաային թևավոր հրթիռները կործանվեցին, որոնք ի դեպ, դրանից մի փոքր ավելի վաղ Ռուսաստանն ինքն էր վաճառել Սիրիային, որտեղից էլ այն հասել էր Հըզբոլլահին: Իսրայելն էլ շրջանցեց այն, երբ 2014-ին սիրիացի սահմանապահները գաղտնազերծեցին տեսանյութեր, որոնք վկայեցին, որ ռուս հատուկ ծառայությունների սպաներ կան ներկա Հոլանյան բարձունքներում, այն նույն հենակետերում, որոնք կռիվների միջոցով անցան սիրիական վերահսկողության ներքո: Ցվի Մագենը (Zvi Magen), Իսրայելի նախկին դեսպանը Ռուսաստանում, հավաստիացնում էր, որ Իսրայելւ վիթխարի օգուտներ է ստացել ռուս-իսրայելական հարաբերություններից, որոնցում հաշվի են առնվել նաև իսրայելական շահերը տարածաշրջանում, ինչի ապացույցը վեց տարի շարունակ С-300-ի չվաճառումն էր Իրանին: Այսօր արդեն որոշ իսրայելացի պաշտոնյաներ մտավախություն են հայտնում, որ իրավիճակը կարող է փոխվել, քանի որ Կրեմլը սկսել է իր դիրքերը վերականգնել Արաբական Արևելքում կամ Արաբական աշխարհում:
Իրանը դեռևս 2007-ին էր պատվիրել С-300 համալիրները, սակայն միջազգային հանրության ճնշման ներքո Ռուսաստանը սառեցրեց վերջիններիս վաճառքը Թեհրանին: Նշենք, որ այս համալիրները ի վիճակի են թիրախավորել, հետապնդել ու ոչնչացնել մինչև 150 կմ. բարձրության օդային տարածքում գտնվող ցանկացած թիրախ: Առայժմ անորոշ է, թե երբ Իրանը կստանա իր պատվերը. իրանական կողմին եթե հավատանք, ապա արդեն այս տարեվերջին: Ապա արդեն կպահանջվեն մի քանի ամիսներ որպեսզի հնարավոր լինի այդ համալիրները լիարժեք գործարկել: Իսրայելական ռազմա-օդային ուժերը ունեին բավարար ժամանակ С-300-ի թույլ կողմերը ուսումնասիրելու համար` հանուն ինքնապաշտպանության: Եվ հիմա Իրանին զենքի մատակարարումը կարող է առաջ բերել տարածաշրջանում ռազմական նոր մրցավազքի: Միաժամանակ սակայն, այս որոշումը վկայում է մի շարք կարևոր փոփոխությունների մասին.
ա. Ռուսաստանը սկսում է ավելի լուրջ դերակատարություն ունենալ Մերձավոր Արևելքում այն դեպքում, երբ ԱՄՆ-ն աստիճանաբար դուրս է գալիս խաղից.
բ. Կրեմլն այժմ կարող է հանգիստ կերպով հանդիսանալ խոչընդոտ ամերիկյան ռազմավարության իրականացման համար, չնայած այն բանին, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանն այս պահին տնտեսական ճնշումների ներքո է հայտնվել իր ուկրաինական քաղաքականության պատճառով:
Իհարկե նաև չպետք է մոռանալ, որ Ռուսաստանն այժմ ակնկալում է իր տնտեսական փոխհատուցումն Իրանից, հենց որ վերջինիս վրայից հանվեն պատժամիջոցները, որոնց համատեքստում հատկապես կարևորվում են իրանական միջուկային էլեկտրակայանների համար վառելիքի մատակարարումը: Ռուսաստանի ազդեցության նվազումը տարածաշրջանում, որն հատկապես էական դարձավ ԽՍՀՄ փլուզումից և ԱՄՆ գրեթե մշտական ռազմական կամպանիաների ընթացքում վերջին տարիներին կարելի է ասել իր մաքսիմալ կետին հասավ այն բանից հետո, երբ արաբական աշխարհում սկսվեցին գունավոր հեղազփոխությունները և այնպիսի դիկտատորներ, ինչպիսիք են Մուամմար Քադդաֆին (Muammar Qaddafi) գահընկեց արվեցին: Այժմ սակայն իրավիճակը փոխվում է, քանի որ նույն այդ հեղափոխությունների դեմ ելույթները օր օրի ավելի են զորեղանում: Ու այդ ֆոնին ավտորիտար ռեժիմ ունեցող Ռուսաստանը կարծես թե ավելի հարմար գործընկեր ու դաշնակից է նկատվում Արաբական Արևելքի համար, քան ԱՄՆ-ն: Որպես օրինակ վերցնենք Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթթահ Ալ Սիսիին (Abdel-Fattah al-Sisi): Ամերիկան թիկունք դարձրեց նրա հանդեպ այն բանից հետո, երբ վերջինս պաշտոնազրկեց Եգիպտոսի ժողովրդավարական կերպով ընտրված նախագահին` 2013-ին: Օբաման այդ բանից հետո դադարեցրեց իր երկրի ռազմական օժանդակությունը Եգիպտոսին, մինչդեռ Պուտինը գրկաբացությամբ ողջունեց երկրի նոր ղեկավարին` խոստանալով լցնել այն դատարկությունը, որն առաջացել էր Ամերիկայի հեռանալուց հետո` առանց լրացուցիչ պայմանների: Կահիրե իր փետրվարյան այցի ժամանակ, Պուտինը Ալ-Սիսիին նվիրեց Կալաշնիկով ինքնաձիգ: Իրականում, իհարկե չի բացառվում, որ ռուսական և եգիպտական առաջնորդների փոխադարձ ժեստերը ընդամենը քաղաքական խաղ են հանդիսանում: Դժվար թե Ռուսաստանը Եգիպտոսին մեծաքանակ զենք վաճառի, քանի որ Կահիրեն այժմ տնտեսական ու ֆինանսական դժվարություններ ունի և նախընտրում է ամերիկյան ռազմական տեխնիկան: Ինչ էլ որ լինի իրականությունը, փաստն այն է, որ դեմոնստրատիվ հարաբերությունների մարտահրավերը Արևմուտքին` ձեռնտու են երկու երկրների ղեկավարների համար էլ: Եգիպտոսը ցույց է տալիս ԱՄՆ-ին, որ ունի այլ տարբերակներ ևս: Ու ինչպես երևում է խաղը բավական հաջող իրականացվել է, քանի որ արդեն մարտ ամսին ԱՄՆ-ն վերականգնել է իր ռամզական մատակարարումները Կահիրեին:
Սիրիայում Ռուսաստանն ու Իրանը հանդիսանում են Բաշար Ալ Ասադի (Bashar Assad) վարչակարգի հիմնական հենարաններից մեկը ապստամբների դեմ պայքարում: Ռուսաստանն այս հարցում ունի միանշանակ կարծիք. Օբաման աչք է փակել ապօրինի ապստամբների գոյության փաստի վրա և չի հարվածել ապստամբներին այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ առճակատման թատերաբեմում քիմիական զենք է կիրառվել ընդդեմ խաղաղ բնակչության 2013 թվականին: Մոսկվան վախենում է, որ եթե Ալ-Ասադի վարչակարգը ընկնի, ապա իր դիրքերը տարածաշրջանում կթուլանան էականորեն, քանի որ սկսած 1971 թվականին Սիրիան Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցներից է տարածաշրջանում, և հենց այդ տարում էլ ռուսական ռամզածովային բազան է հաստատվել Սիրիայի տարածքում, միակ ռուսական ռազմաբազան Միջերկրական ծովում: Բացի այս Սիրիան գնում է վաճառքի հանված ռուսական զենքի 10%-ը: Ինչպես նկատում է դիպուկ կերպով Ջորջ Մեյսոնի համալսարանից վերուծաբան Մարկ Քաթսը (Mark Katz) Մոսկվան հստակ գիտակցում է, որ առանց Ասադի, տարածաշրջանում ինքը կդառնա հետխորհրդային սովորական մի խաղացող: Այդ իսկ պատճառով էլ Մոսկվան ամեն կերպ փորձում է լուծել սիրիական խնդիրը և բանակցություններ է կազմակերպում, որի առաջին փուլը տեղի ունեցավ հունվարին, իսկ երկրորդը` մեկ շաբաթ առաջ: Դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները, քանի որ ներկա պահին սիրիական հիմնական ընդդիմադիր Սիրիական Ազգային Կոալիցիան կասկած էր հայտնել ռուսական կողմի անկեղծությանը և հրաժարվել մասնակցել բանակցային գործընթացին:
Ռուսաստանի ներկա քաղաքական ընթացքը Մերձավոր Արևելքում ավելի խորացնում է հակասությունները Սաուդյան Արաբիայի հետ, որը հանդիսանում է Ասադի թիվ մեկ հակառակորդը և ապստամբների օժանդակողը: Թերևս այս ամենով պիտի բացատրել նաև այն, որ Սաուդյան Արաբիան նման հանգիստ կեցվածք ընդունեց նավթի կտրուկ գնանկմանը վնասելով Ռուսաստանին ու Իրանին: Այնուհանդերձ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Մերձավոր Արևելքում, դժվար է ասել ու դեռ պետք է սպասել աշխարհաքաղաքական տարածաշրջանային նոր իրավիճակի վերջնական հաստատմանը:

Արման Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին