▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկա 10 օրերից 7-ը կլինեն ոչ աշխատանքային

Կառավարության որոշմամբ ապրիլի 23-ի աշխատանքային օրը տեղափոխվել էր  ապրիլի 18-ը` շաբաթ օր: Արդյունքում` այս շաբաթ անընդմեջ ոչ աշխատանքային օրեր կլինեն ապրիլի 23-ը, 24-ը, 25-ը և 26-ը:

Ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ևս երեք օր` ընդհանուրը` 7 օր կլինի ոչ աշխատանքային, քանի որ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն մայիսի 1-ը նշվում է Աշխատանքի օր և համարվում է ոչ աշխատանքային օր: Հետևաբար՝ մայիսի 1-ն ուրբաթ է  մայիսի 2 և 3-ը` շաբաթ և կիրակի կլինեն ոչ աշխատանքային օրեր:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին