▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի կործանումը կբերի մեզ համար շատ անցանկալի հետևանքների

Չասեք հանկարծ, որ փոքր երկիրը մեր տարածաշրջանի նման ոտատակ տեղում կարող է լրիվ անկախ գոյատևել։ Նա ստիպված է հենվել իր հարևան հզորներից մեկնումեկի ռազմական ուժի վրա։ Մենք երեք այդպիսի երկրներ ունենք որպես հարևան։ Տարբեր դեգերումներից հետո կանգ ենք առել Ռուսաստանի վրա։ Ինչքա՞ն կտևի այդ մեր ու ռուսների համագործակցությունը, դժվարանում եմ ասել։ Ժամանակը ցույց կտա։ Մի փոքր այլընտրանք գուցե Իրանը հանդիսանա, սակայն կրոնական տարբերությունը դա էլ անհուսալի տարբերակ է դարձնում։ 
Վրացիները փորձել են ծանր գին վճարելով հայացքները ուղղել դեպի Արևմուտք։ Ինչպիսի՞ն կլինեն արդյունքները նրանց դեպքում, դեռ որ հայտնի չէ։ 
Հիմա՝ այս պահի դրությամբ մենք բացարձակապես ոչ մի ռեսուրս չունենք կողմնորոշում փոխելու համար։ Պիտի համբերատար ձևով յոլա գնանք մինչև տեսնենք, թե որտեղից մի լույս կբացվի։ Քանի հազար տարի եղավ մաշվելով ու տաշվելով նման հույսի ենք սպասում։
Ես լիովին համաձայն եմ այն հարգելի ընկերների հետ, ովքեր դեմ են արտահայտվում միջազգային մասշտաբներով Ռուսաստանի դեմ ծավալված դեմոնիզացիայի արշավին։ Այո, աշխարհը դիտմամբ է այդ գործը անում հույս ունենալով կործանել Ռուսաստանին։ Ես այդ արշավից լավ բան չեմ սպասում մեր երկրի համար։
Վստահ պնդում եմ, որ Ռոսաստանի կործանումը կբերի մեզ համար շատ անցանկալի հետևանքների անկախ նրանից մենք շարունակում ենք մեր համագործակցությունը այդ երկրի հետ, թե այն դադարեցրած կլինենք այդ պահին

։Համլետ Աբրահամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին