▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ատելության մի տեսակ ավելորդ չափաբաժին կա

Ակնհայտ է, որ Հայաստանյան իրականությունում սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային և այլ գործոններով պայմանավորված կա մի տեսակ ատելության ավելորդ չափաբաժին թե անձանց միջև, թե հասարակության տարբեր շերտերի, թե քաղաքական կազմակերպությունների, թե սոցիալական տարբեր բևեռներում հայտնվածների ,օբյետկիվ կամ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված և այլ:

Ատելության հիմնահարցին վերաբերվող վերլուծությունից մի մաս ըստ Ֆրոմի, որը կարծում եմ կտա որոշ հարցերի պատասխանները «կյանքն ունի իր սեփական դինամիկան. մարդը պետք է աճի, իրեն դրսեւորի եւ ապրի իր կյանքը:Երբ այդ միտումը ճնշվում է, այն էներգիան, որն ուղղված էր կյանքին, անկման է գնում եւ վերափոխվում ավերածությունների ուղղված էներգիայի:

Այլ կերպ ասած` կյանքի ձգտումը եւ ավերածություններ գործելու հակումը միմյանցից անկախ գործոններ չեն, այլ փոխադարձ կապվածության մեջ են: Կյանքի ձգտումը որքան մեծ դրսեւորումներ է ունենում, որքան կյանքը լիարժեք է իրացվում, այնքան թույլ են ավերածության միտումները, կյանքի ձգտումը որքան շատ է արգելակվում, այնքան մեծ է ավերածություններ գործելու հակումը: Ավերածությունը չապրած կյանքի արդյունքն է:

Կյանքը ճնշող անհատական կամ սոցիալական պայմանները առաջ են բերում ավերածություններ գործելու ձգտում, որոնք կուտակվում են մի ամբարի մեջ, որտեղից դուրս են հորդում արդեն որպես ավերիչ միտումներ` ուղղվելով թե́ սեփական անձի եւ թե́ այլոց վրա»:

Սանասար Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին