▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում «բացահայտել» են կիսով չափ հայ բարձրաստիճան պաշտոնյայի

Մայիսի 4-ին Ադրբեջանի նախագահի հրամանով գործից ազատվել էր Բաքվի «Պետական դրոշի հրապարակ» համալիրի տնօրեն և համատեղությամբ երկրի ամենաազդեցիկ` «Azİmport» ընկերության սեփականատեր Ռաշադ Մամեդովը... Ռ.Մամեդովը մինչև վերջերս համարվում էր Ի.Ալիևի ընտանիքին բավականին մոտ կանգնած անձնավորություն... Հենց սրանով էին բացատրում ազերիական մի քանի ընդդիմադիր ԶԼՄ-ներն այն «բեսպրեդելը», որը գործում էին Ռ.Մամեդովը և իր բարեկամները... Azİmport-ի սեփականատերը, պետական «կարիքները» պատճառաբանելով, վերջին ՉՈՐՍ տարիներին ուղղակիորեն թալանի է ենթարկել Բաքվի և շրջակա մի քանի ավանների բնակիչներին՝ խլելով նրանցից շենքեր և շինություններ... Սակայն Ադրբեջանի իրավապահ համակարգն այս ամենին նայում էր մատների արանքով, քանի որ Ռ.Մամեդովը կիսվում էր այդ ԳՈՂՈՆՈՎ... Եվ հանկարծ երեկ ՕԼԻԳԱՐԽ-ԴՐՈՇԱՊԱՀԻՆ ազատեցին աշխատանքից... Իսկ այսօր ազերիական ԶԼՄ-ներն արդեն ՍԱՐՍԱՓԵԼԻ բացահայտումներով են հանդես գալիս... Պարզվում է, որ Ռ.Մամեդովի մայրը ՀԱՅ է... Սա Ի.Ալիևի ԳՐՊԱՆԸ մտնելուց էլ ավելի ՄԵԾ հանցագործություն է... Ինչպե՞ս կարող էր կիսով չափ հայն այսքան տարի ապրել Ադրբեջանում և նույնիսկ մոտենալ ՍՈՒՐԲ ԸՆՏԱՆԻՔԻՆ ու պաշտոն ստանալ... Մանր կճղակավոր լրագրողները պարզել են, որ Ռ.Մամեդովի մոր բարեկամները մինչև հիմա ապրում են ԱՐՑԱԽՈՒՄ... Կարելի է ենթադրել, որ Ռ.Մամեդովն արդեն ձերբակալված է... Բաքուն, այս լրատվական արտահոսքը թույլ տալով, նախապատրաստում է հասարակությանը... Ըստ Բաքվի ԶԼՄ-ի` Ռ.Մամեդովը վերջին մի քանի ամիսների ընթացքում մեծ գումարներ է դուրս բերել երկրից... Չեմ զարմանա, եթե ազերի իրավապահները պարզեն, որ անհավատ ՀԱՅԻ արյուն ունեցող Ռ.Մամեդովն է անընդհատ պատռել Ադրբեջանի դրոշը, այլ ոչ թե Բաքվի ուժեղ քամիները... Նաև կպարզվի, որ Արցախում բարեկամներ ունեցող այս նախկին պաշտոնյան հենց Ստեփանակերտի դրդմամբ է զրկել ազեր-կոյունլուներին իրենց տներից՝ շատացնելով «փախստական» ոչխարների թիվը երկրում... Ես նաև չեմ զարմանա, եթե Բաքուն մեղադրի Ռ.Մամեդովին արցախահայությանը ֆինանսական օգնություն տրամադրելու մեջ... Ի.Ալիևը և իր պաշտոնյաները շատ են սիրում բարբաջել այն մասին, որ Բաքվում բնակվում են իբրև թե 30 հազար հայեր, որոնք Ադրբեջանի լիիրավ քաղաքացիներ են համարվում... Սակայն թերթելով ազերիական ԶԼՄ-ները` գալիս ես այն եզրակացության, որ ՀԱՅ լինելը ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ հանցագործությունն է Ադրբեջանում... 
Հ.Գ. Ռ.Մամեդովի դեպքը հայկական կողմերը պետք է բարձրաձայնեն և օգտագործեն Բաքվի դեմ, որն աջուձախ օտարերկրյա միջնորդների ներկայությամբ արցախահայությանը խոստանում է «բարձր ինքնավարություն» Ադրբեջանի կազմում... Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հակահայկական քարոզչությունն Ադրբեջանում, որն իրականացվում է իշխանությունների կողմից, դեռ շատ երկար է ազդելու հայ-կոյունլուական հարաբերությունների վրա... Եվ շատ ճիշտ են նրանք, ովքեր ասում են, որ ՀԱՅԵՐԸ և ազերիները ՉԵՆ ԿԱՐՈՂ ապրել նույն պետության մեջ... Ֆաշիզմ, ռասիզմ, շովինիզմ՝ սրանք են Ի.Ալիևի քաղաքականության հիմնական դրույթները.

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին