▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուվեցի Կարոյի ուժը ծեր կանանց վրա է պատում

Թե ով է Կարո Կարապետյանը՝ յուվեցի Կարոն և ինչ ,,հռչակ,, ունի՝ բոլորս գիտենք: Գիտենք նաև, որ նա ԱԺ ամենասկանդալային կենսագրությամբ պատգամավորներից է, որի անվանն են առնչվել բազմաթիվ աղմկահարույց պատմություններ: Բայց բոլոր պատմություններից յուվեցի Կարոն ,,չոր,, է դուրս եկել, որովհետև մեր երկրում քերականներն ու նրանց հավասարեցվածներն օգտվում են մեր արտոնություններից: Հիմա էլ յուվեցի Կարոյի անունը կապակցվում է Հայաստանի ամենանշանավոր կանացից մեկի՝ ,,Գարուն,, կարի աևրտադրական միավորման բաժնետերերի խորհրդի նախագահ, ԽՍՀՄ ժողովրդական և ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ձերբակալությանը: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ձերբակալվել է 73-ամյա գործարարը: Մինչև այս պահը նրան մեղադրանք չի առաջադրվել, սակայն նրա ձերբակալության համար հիմք է ծառայել յուվեցի Կարոյի հայտարարությունը: Թե ինչ կասեն յուվեցի Կարոյին իր ,,գողական,, շրջապատում ,,գործ տալու,, համար՝ չգիտենք, բայց որ Կարո Կարապետյանն ու ՀՔԾ-ն գործել են ձեռք ձեռքի տված՝ ակնհայտ է: շուրջ մեկ տարի է քննվում է Գոհար Ենոքյանի եղբորորդու՝ Արայիկ Ենոքյանի, որն արդեն վեց ամիս է կալանքի տակ է, և Կարո Կարապետյանի հետ առնչվող խոշոր չափի խարդախության մի գործ, որտեղ ԱԺ պատգամավորը հանդես է գալիս որպես տուժող: Եվ դարձյալ շուրջ մեկ տարի քննչական մարմիններն ամեն ինչ անում են՝ Գոհար Ենոքյանիւն կապելու այդ պատմությանը, սակայն մինչև այս պահը որևէ փաստ ու հիմնավորում չկա, որ Ենոքյանը մասնակից է այդ խարդախությանը: Հենց սա էլ կատաղեցրել է Կարո Կարապետյանին, որ չի կարողանում իր կորցրածը հետ բերել, ուստի որոշել է Գոհար Ենոքյանի դեմ հայտարարություն տալ՝ իբրև իր դեմ հղացված սպանության կազմակերպիչ… Նպատակը մեկն է՝ տիրանալ Գոհար Ենոքյանի ունեցվածքին:
Զարմանալի է, որ Աղվան Հովսեփյանի գլխավորած ՀՔԾ-ն և գլխավոր դատախազությունը առաջնորդվել են մի հայտարարությամբ, որին նախորդած ողջ շրջանում այդպես էլ որևէ փաստ չի հայտնաբերվել, որը կապացուցեր Գոհար Ենոքյանի մեղսակցությունը: Առավել զարմանալի է, որ միանգամից կիրառվել է ձերբակալությունը, երբ նախաքննական մարմինն այդպես էլ չի ներկայացրել որևէ հիմնավորում: Այսինքն, Գոհար Ենոքյանին ձերբակալել են Կարո Կարապետյանի հայտարարության հիման վրա: Ուրեմն, Կարո Կարապետյանը շարունակում է մնալ ոստիկան, քանի որ 1986-1990թթ. աշխատել է Մասիսի ՆԳ բաժնում` որպես քրեական հետախուզության օպեր լիազոր, 1991-1994թթ.` Արտաշատի ՆԳ բաժնի պետական ունեցվածքի բաժանմունքում` ավագ օպերլիազոր, 1995-1996թթ.` Էջմիածնի ռեգիոնալ վարչության քրեական հետախուզության բաժնում` պետի տեղակալ, 1997-2003թթ.` ՀՀ զինվորական դատախազի օգնական, այնուհետեւ ավագ օգնական, 2003-2007թթ.` Աշտարակի շրջանի ՆԳ բաժնի պետ: Բայց այս բարձր պաշտոնները չեն խանգարել, որ նախկինում նրա անունը շրջանառության մեջ դրվի որպես… զրպարտչի: Հիշեցնենք մի պատմություն, որին ժամանակին անդրադարձել է մամուլը. ,, Դեռ 2009թ.-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին նա իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Զադոյանը երկաթյա ձողով հարվածել էր Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Նշեք, որ Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել և ցանկացել հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով: Գործի քննությունն ուշագրավ էր այն առումով, որ Կարո Կարապետյանն այդպես էլ այս գործով ո՛չ մեղադրյալ, ո՛չ տուժող չճանաչվեց: Իսկ ավելի ուշ կասեցրին գործի վարույթը,,: Նշանակում է, հայտարարություններ տալն ու ուրիշներին մեղադրելւ յուվեցի Կարոյի համար մասնագիտություն է դարձել…

Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին