▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս ԱԺ-ում վերջ դնել «Շան հաչոցը կտրոցի» տգեղ երևույթին

Այսօր առավոտյան Ինդեքս Արմենիայով էլի տեսա թե ինչպես է ազգային շողովում կատարվում «Շան հաչոցը կտրոցի» տգեղ երևույթը: Նկատի ունեմ, թե ինչպես է աջ ու ձախ անջատվում մեր  «ընտրյալների» խոսափողը ու զրկվում խոսելու հնարավորությունից:

Բայց չէ որ դուք այդ տեղ եք խոսելու համար, ժողովրդի ու ձեզ քվեարկած մարդկանց կարծիքն արտահայտելու համար: Դա կապ չունի սխալ է խոսում ճիշտ է խոսում, խոսքս ամենևին էլ դրա մասին չէ,կարևորը այն տգեղ երևույթն է,երբ բավականին կոպիտ կերպով, մարդկանց բերանը փակվում է:

Եվ դա հետագայում կանխելու համար, առաջարկում եմ ազգային ժողովի կանոնակարգում կատարել համապատասխան փոփոխությունները, և ամենը հստակեցնել, որպեսի ոչ ոք իրավունք չունենա պատգամավորի խոսափողն  անջատի, բերանը փակի: Դրա համար պետք է հստակ ժամանակ դրվի խոսելու համար համար ու այնպես արվի, որ պատգամավորը տեղավորվի այդ ժամանակի մեջ, և դրանից շուտ ընդհատել չթույլատրվի:Դա տգեղ է,և ըստ ինձ սխալ:

Վազգեն Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին