▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնտեսական աճն ավելացել է 0.1%-ով

 

Տարեկան տնտեսական աճը Հայաստանում ավելացել է 0.1%-ով՝ կազմելով 3.4%՝ նախորդ տարվա 3.3%-ին դիմաց: Այս մասին այսօր հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ հավելելով, որ աճի դանդաղումների վրա ազդել են հիմնականում արտաքին գործոններ, այդ թվում՝ ՌԴ-ից տրանսֆերտների նվազումը:
 
Իրական աճ է արձանագրվել գյուղատնտեսական ոլորտում, անկում՝ շինարարության ոլորտում: Արդյունաբերությունն աճել է 2.7%-ով: Իսկ պետբյուջեի պակասուրդը 2014թ-ին, Արթուր Ջավադյանի խոսքով, կազմել է ՀՆԱ-ի 2%-ը՝ 2013թ-ի 1.7%-ի դիմաց:
 
Ի դեպ, կառավարության պահուստային ֆոնդի 44.4%-ը 2014թ-ին ծախսվել է դրամաշնորհների վրա, իսկ արտաբյուջետային ֆոնդից ամենաշատն օգտվել է Ոստիկանությունը՝ ծախսելով դրա ավելի քան 65%-ը:

«Փաստինֆո»-ն գրում է.Տարեկան տնտեսական աճը Հայաստանում ավելացել է 0.1%-ով՝ կազմելով 3.4%՝ նախորդ տարվա 3.3%-ին դիմաց: Այս մասին այսօր հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ հավելելով, որ աճի դանդաղումների վրա ազդել են հիմնականում արտաքին գործոններ, այդ թվում՝ ՌԴ-ից տրանսֆերտների նվազումը: Իրական աճ է արձանագրվել գյուղատնտեսական ոլորտում, անկում՝ շինարարության ոլորտում:

Արդյունաբերությունն աճել է 2.7%-ով: Իսկ պետբյուջեի պակասուրդը 2014թ-ին, Արթուր Ջավադյանի խոսքով, կազմել է ՀՆԱ-ի 2%-ը՝ 2013թ-ի 1.7%-ի դիմաց: Ի դեպ, կառավարության պահուստային ֆոնդի 44.4%-ը 2014թ-ին ծախսվել է դրամաշնորհների վրա, իսկ արտաբյուջետային ֆոնդից ամենաշատն օգտվել է Ոստիկանությունը՝ ծախսելով դրա ավելի քան 65%-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին