▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կողմն ուղեկցել է մոլորված ադրբեջանական քաղաքացիական ուղղաթիռը. armtimes.com

 

armtimes.com-ը գրում է.ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Սարդարապատ հուշահամալիրում հայտարարել է, որ 2 օր առաջ Արցախի սահմաններին շատ մոտ Ադրբեջանի քաղաքացիական ուղղաթիռ է թռել եւ հայկական կողմը ուղեկցել է, որպեսզի քաղաքացիական ուղղաթիռը իր թռիչքը հանգիստ կատարի:

Մեզ հետ զրույցում, մանրամասնելով տեղի ունեցածը եւ մեկնաբանելով այն՝ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Շատ հաճախ կարող են լինել նման դեպքեր, երբ ուղղաթիռը մոլորվի եւ հասնի հարեւան պետության սահմանին: Եվ մեր եւ ադրբեջանցիների կողմից էլ եղել են նման դեպքեր: Քաղաքակրթությունը պահանջում է, որ նման դեպքերում մոլորվածին ուղեկցես, որպեսզի անիմաստ սադրանքներ չլինեն»:

Ի պատասխան մեր հարցին՝ այսինքն կարելի է ասել, որ Հայաստանը մարդասիարական ժե՞ստ է արել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Իսկ ըստ ձեզ հայը կարո՞ղ էր քաղաքացիական ուղղաթիռ խոցել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին