▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ենք, մեր բարդույթները

Ընդունված է կարծել, որ մարդիկ, մեծանալով, զարգանում են, և իմաստությունը գալիս է տարիքի հետ: Իհարկե, լինում են դեպքեր, երբ տարիքը մենակ է գալիս, մեն-մենակ:
Եվ ոչ թե պետք է ասել, որ իմաստությունը տարիքի հետ է գալիս, այլ պետք է ասել, որ իմաստությունը փորձի հետ է գալիս: Իսկ փորձն ու տարիքն իրար հետ այդքան էլ կապված չեն. փոքր տարիքում երեխան կարող է ունենալ մեծահասակի փորձ, փորձություն, և իմաստավորել այն, և մեծահասակը կարող է ունենալ կյանքի երեխայական փորձ: Այնպես որ իմաստության աղբյուրը տարիքը չէ, այլ փորձն է:

Սա հասկանալը կազատի մեզ այլ մոլորությունից, թե մեծերը միշտ ճիշտ են, թե հասուն մարդին, բնականաբար (?), ամեն ինչ հասկանում են: Բանն այն է, որ մարդու հասունացման հետ միաժամանակ հասունանում են նաև նրա բարդույթները, վախերը, կարծրատիպերը, և ինչպես երիտասարդներն ունեն ջահելական բարդույթներ, այնպես էլ հասուն մարդիկ շատ հաճախ հենց հասունացած բարդույթների կրող են:

Այդ բարդույթները ժամանակի ընթացքում գրավում են մարդու էությունը, հոգեկան աշխարհը, և դառնում նրա Ես-ը:

Մովսես Դեմիրճյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին