▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստան, իմ աշխարհ» առաջին մարզային մանկապատանեկան երգչախմբային փառատոն

Մարզերում մշակույթն ապրու՛մ է...

Ապրու՛մ է նոր կյանք..

Նոր և գեղեցիկ՝ հագեցած մանուկների ջերմ ու ազնիվ երգ ու պարով...

Մայիսի 27-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության Հռչակման տոնին ընդառաջ, Կայացավ «Հայաստան, իմ աշխարհ» առաջին մարզային մանկապատանեկան երգչախմբային փառատոնը՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, որը կազմակերպել էին «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը:

Փառատոնը կոչված է կրտսեր սերնդի միասնական երգերով քաջալերելու թուրք ոճրագործի ահեղ թրից փրկված ու հայոց կոտորածին դիմագրաված մեր հայրենակիցներին, որոնք այսօր բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և ապացուցելու, որ, չնայած բազում հալածանքների, հայ ազգը ապրում ու արարում է իր հողում:

Փառատոնին իրենց մասնակցությունն են ցուցաբերել Գեղարքունիք մարզի մանկական երգչախմբեր, ինչպես նաև ազգագրական մանկական պարային և նվագախմբային համույթներ, որոնք թվով 25-ն էին:

Փառատոնն անցկացվեց Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքի մշակույթի տան մեծ դահլիճում, որտեղ միախառնվել էին հրաշամանուկների երգչախմբային, պարային, փողային և ազգագրական նվագարանների մանկապատանեկան համույթների խանդավառ կատարումները, որով իրապես ապացուցեցին, որ հայը հոգով է ուժեղ... Ուժեղ է, և, ծնված օրվանից պատրաստ է պայքարելու իր կյանքի, իր հողի և իր մշակույթի համար: Հիացած ենք, այդքան տաղանդավոր մանուկներ տեսնելով մեկ բեմում, որով կարող ենք համարել, որ մեր մշակույթի ապագան վստահելի ձեռքերում է...

«Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ` ՀԵԴԱ փոխնախագահ, դիրիժոր՝ Հասմիկ Վարդանյանը, ՀԵԴԱ անդամ, Կ. Սարաջևի անվ. երաժշտական դպրոցի երգչախմբի դիրիժոր՝ Անահիտ Սարգսյանը, ՀԵԴԱ անդամ՝ Զարուհի Բաղդասարյանը, ՀԵԴԱ համահիմնադիր, Խորհրդի անդամ և գործադիր տնօրեն, դիրիժոր՝ Քրիստինե Շերոյանը հանձնեցին բոլոր մասնակից երաժշտական և արվեստի դպրոցներին պատվոգրեր՝ մարզային մանկապատանեկան երգչախմբային փառատոնին

Շնորհակալ ենք ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներից, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից և բոլոր երաժշտական և արվեստի դպրոցների աշխատակիցներից կատարած հսկայական աշխատանքի համար:

Ձեր աջակցության շնորհիվ է ապրում մարզային մշակութային կյանքը:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել հետյալ հղումով

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին