▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարմար վայր չէ, որ ասեմ՝ ուր եմ գնացել և ինչի համար. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝ Փոստանջյանին.168.am

 

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատահել, որ գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարը հանգստի է մեկնել աշխատանքային մեքենայով:
«Եթե մարդը գնացել է իր մեքենայով, շահադիտական նպատակ չի հետապնդել: Այցը եղել է 3-4-օրյա այցելություն ու նա հանդիպում է ունեցել նաև Կախեթի գործընկերների հետ»,- պատասխանեց Ս.Գալստյանը:
«Սերժ Սարգսյանը նույնպես օգտվել է բյուջեից՝ ուղևորվել է Հարավային Կորեա և անձնական նպատակներով ինքնաթիռով մեկնել է»,- հայտարարեց Զ.Փոստանջյանը:
Նիստին ներկա գյուղնախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանն իր հերթին նշեց, որ հարմար վայր չէ, որ ասի, թե ուր է գնացել և ինչի համար, բայց ընդունում է իր սխալը և դրա համար ենթարկվել է պատասխանատվության:

168.am-ը գրում է.Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատահել, որ գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարը հանգստի է մեկնել աշխատանքային մեքենայով:

«Եթե մարդը գնացել է իր մեքենայով, շահադիտական նպատակ չի հետապնդել: Այցը եղել է 3-4-օրյա այցելություն ու նա հանդիպում է ունեցել նաև Կախեթի գործընկերների հետ»,- պատասխանեց Ս.Գալստյանը:

«Սերժ Սարգսյանը նույնպես օգտվել է բյուջեից՝ ուղևորվել է Հարավային Կորեա և անձնական նպատակներով ինքնաթիռով մեկնել է»,- հայտարարեց Զ.Փոստանջյանը:

Նիստին ներկա գյուղնախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանն իր հերթին նշեց, որ հարմար վայր չէ, որ ասի, թե ուր է գնացել և ինչի համար, բայց ընդունում է իր սխալը և դրա համար ենթարկվել է պատասխանատվության:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին