Վերջին իրադարձություններից հետո մոտ հինգ անգամ մեծացել է հետաքրքրությունը Հայաստանի
նկատմամբ. էդգար Մելիքսեթյան
«Օրենջ Թրեյդինգ» գովազդային ընկերությունն իր ակտիվ գործունեությունը սկսել է 2003 թվականից:
Ընկերության հիմնադիրների կողմից թողարկվում է նաև «ՏուրԻնֆո» տուրիստական ամսագիրը:
Asekose.am-ի թղթակիցը զրուցել է «ՏուրԻնֆո»-ի տնօրեն էդգար Մելիքսեթյանի հետ:
- «ՏուրԻնֆո» տուրիստական ամսագիրն արդեն տասներեք տարի է, ինչ թողարկվում է, այն միա՞կն է
տվյալ ոլորտում:
-Ամսագիրն իր հիմնադրումից ի վեր տարիներ շարունակ միակն էր զբոսաշրջության ոլորտում: Նշեմ
նաև, որ այն միակ հայկական անվճար տուրիստական ամսագիրն է, այսինքն` հասանելի է ցանկացած
մարդու: «ՏուրԻնֆո»-ն կարևորագույն ուղեցույց է հանդիսանում, որի միջոցով Հայաստան
ժամանողներն իրազեկվում են տեղի ժամանցային կենտրոնների, հյուրանոցների և առհասարակ այն
ամենի մասին, ինչը կարող է յուրաքանչյուրին հետաքրքրել:
- Որպես կանոն, նմանատիպ ամսագրերն անվճա՞ր են լինում, թե՞ դա ևս նորամուծություն էր Ձեր
կողմից:
-Նմանատիպ ամսագրերն ընդհանուր առմամբ անվճար են, դրանք տպագրվում են պետական միջոցներով`
այսինքն այն կառույցների կողմից, որոնք զբաղվում են զբոսաշրջության զարգացման ուղիներով…
Սակայն Հայաստանում, հատկապես տարիներ առաջ, այս ամենին մեծ դեր չէին հատկացնում և ամեն բան
արվում էր անհատական գործունեություն ծավալող կազմակերպությունների կողմից, թեև հիմա, կարծես
թե ավելի լուրջ են վերաբերում զբոսաշրջությանը: Երբ նոր էինք հիմնել «ՏուրԻնֆո»-ն այդ շրջանում
անվճար տուրիստական ամսագրեր չկային, դրանք հայտնվել են ավելի ուշ:
-Էդգար, ի՞նչ եք կարծում, «ՏուրԻնֆո»-ն իր գործունեության տասներեք տարիների ընթացքում
կարողացել է նպաստել հայաստանյան զբոսաշրջության զարգացմանը:
-Նախ նշեմ, որ «ՏուրԻնֆո»-ն միակ ամսագիրն է Հայաստանում, որ ունի այդքան մեծ տպաքանակ և
երկար տարիների պատմություն: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, պետք է փաստեմ, որ մեզ միանշանակ
հաջողվել է հատկանշական և կարևոր տեղ զբաղեցնել զբոսաշրջության զարգացման ոլորտում՝
նպաստելով Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը: Առհասարակ, վստահ եմ, որ
շատերը, ովքեր գոնե մեկ անգամ ընթերցել են «ՏուրԻնֆո»-ն, պահպանել են տվյալ համարը և որպես
հայաստանյան հուշ տարել են իրենց հետ: Հավելեմ, որ մենք ունենք նաև համապատասխան կայք, որը
նույնպես բավական ակտիվ գործունեություն է ծավալում:
-Հասկանալի է, որ Ձեր թիրախային լսարանը զբոսաշրջիկներն են, սակայն հետաքրքիր է` արդյո՞ք
այստեղի բնակիչները ևս Ձեր ամսագրի միջոցով կարող են գտնել տեղեկատվություն, որի միջոցով
կբացահայտեն Հայաստանը նորովի:
-Մեր ամսագիրը տպագրվում է ագլերեն լեզվով, և բոլոր այն մարդիկ, ովքեր տիրապետում են լեզվին,
ամեն ամիս կարող են դառնալ մեր ընթերցողները: Ի դեպ, հենց ամենամսյա տպագրությամբ էլ մենք
տարբերվում ենք մեր մրցակիցներից: Վերադառնալով հարցին կարող եմ նշել, որ «ՏուրԻնֆո»-ի
միջոցով տեղաբնակները կարող են նոր և հետաքրքիր բացահայտումներ անել Հայաստանի մասին, քանի
որ միշտ փորձում ենք մեր ձեռքում պահել ժամանակի զարկերակն ու արագ արձագանքել բոլոր
նորություններին, կարևոր միջոցառումներին: Մենք շատ տեղեկացված ենք և քայլում ենք ժամանակին
համընթաց:
-«Ամսագրում տեղ են գտնում նաև հետաքրքիր և յուրահատուկ նյութեր Հայաստանի մասին», ահա այս
տողերն եմ գտել Ձեր ամսագրի մասին, երբ նախապատրաստվում էի զրույցին: Որո՞նք են այդ հետաքրքիր
և յուրահատուկ նյութերը:
-Չեմ կարող առաձնացնել այնպիսի յուրահատուկ նյութեր, որոնք անհնար է տեսնել այլ ամսագրերում.
կարծում եմ, որ բոլոր լրատվամիջոցներն էլ իրենց հերթին փորձում են որևէ յուրահատուկ բան անել:
Մենք ուղղակի ունենք մի քանի հստակ դիրքորոշումներ, որոնք աշխատում ենք զետեղել մեր ամսագրում:
Օրինակ` յուրաքանչյուր համարում լուսաբանում ենք Արևմտյան Հայաստանի մասին նյութեր, քանի որ
մենք` Հայաստանի բնակիչներս, երբեմն՝ ի տարբերություն սփյուռքահայության, կարող ենք չխոսել և,
առհասարակ, գրավոր կերպով չանդրադառնալ մեր թողնված պատմամշակութային արժեքներին:
Ամսագիրը համալրված է նաև Հայաստանի մի շարք թանգարանների, պատկերասրահների,
միջոցառումների մասին տեղեկատվությամբ: Ամփոփելով կարող եմ փաստել, որ ՏուրԻնֆո ամսագիրը
այն արդյունավետ տեղեկատվական աղբյուրն է, որն ահնրաժեշտ է յուրաքանչյուր այցելուին, ով
կկարողանա ամսագրի օգնությամբ հնարավորինս արդյունավետ և հարմարավետ անցկացնել իր
հանգիստը Հայաստանում` նույնիսկ կարճ ժամանակահատվածում:
-Եվ զրույցի վերջում կուզեի լսել Ձեր գնահատականը հայաստանյան զբոսաշրջության զարգացման
վերաբերյալ: Ունե՞նք առաջընթաց տվյալ ոլորտում, թե՞ դոփում ենք նույն տեղում:
-Հայասատանում զբոսաշրջությունը զարգացնելու համար պետք են պետական միջոցներ, բայց կարծում
եմ, որ օրեցօր ավելացող հյուրանոցները և ժամանցի վայրերը փաստում են այն մասին, որ Հայաստանի
հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է: Ընդհանուր առմամբ վերջին իրադարձություններից
հետո (Քիմ Քարդաշյանի և Սերժ Թանկյանի այցը և 100-ամյակին նվիրված միջոցառումները)
նկատելիորեն մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը: Նույնիսկ Google որոնողական
համակարգում այդ շաբաթվա ընթացքում 60%-ով աճել է Հայաստան, Հայոց ցեղասպանություն բառերը
փնտրողների քանակը: Վերջում նաև հավելեմ, որ նախորդ տարի Հայաստան էր ժամանել 1.7 միլիոն
այցելու, իսկ այս տարի նախատեսվում է ավելին՝ մոտ 2.3 միլիոն զբոսաշրջիկ:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան
«Օրենջ Թրեյդինգ» գովազդային ընկերությունն իր ակտիվ գործունեությունը սկսել է 2003 թվականից: Ընկերության հիմնադիրների կողմից թողարկվում է նաև «ՏուրԻնֆո» տուրիստական ամսագիրը: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է «ՏուրԻնֆո»-ի տնօրեն էդգար Մելիքսեթյանի հետ:
-«ՏուրԻնֆո» տուրիստական ամսագիրն արդեն տասներեք տարի է, ինչ թողարկվում է, այն միա՞կն է տվյալ ոլորտում:
-Ամսագիրն իր հիմնադրումից ի վեր տարիներ շարունակ միակն էր զբոսաշրջության ոլորտում: Նշեմ նաև, որ այն միակ հայկական անվճար տուրիստական ամսագիրն է, այսինքն` հասանելի է ցանկացած մարդու: «ՏուրԻնֆո»-ն կարևորագույն ուղեցույց է հանդիսանում, որի միջոցով Հայաստան ժամանողներն իրազեկվում են տեղի ժամանցային կենտրոնների, հյուրանոցների և, առհասարակ, այն ամենի մասին, ինչը կարող է յուրաքանչյուրին հետաքրքրել:
-Որպես կանոն, նմանատիպ ամսագրերն անվճա՞ր են լինում, թե՞ դա ևս նորամուծություն էր Ձեր կողմից:
-Նմանատիպ ամսագրերն ընդհանուր առմամբ անվճար են, դրանք տպագրվում են պետական միջոցներով` այսինքն այն կառույցների կողմից, որոնք զբաղվում են զբոսաշրջության զարգացման ուղիներով:…Սակայն Հայաստանում, հատկապես տարիներ առաջ, այս ամենին մեծ դեր չէին հատկացնում և ամեն բան արվում էր անհատական գործունեություն ծավալող կազմակերպությունների կողմից, թեև հիմա, կարծես թե ավելի լուրջ են վերաբերում զբոսաշրջությանը: Երբ նոր էինք հիմնել «ՏուրԻնֆո»-ն, այդ շրջանում անվճար տուրիստական ամսագրեր չկային, դրանք հայտնվել են ավելի ուշ:
-Էդգար, ի՞նչ եք կարծում, «ՏուրԻնֆո»-ն իր գործունեության տասներեք տարիների ընթացքում կարողացել է նպաստել հայաստանյան զբոսաշրջության զարգացմանը:
-Նախ նշեմ, որ «ՏուրԻնֆո»-ն միակ ամսագիրն է Հայաստանում, որ ունի այդքան մեծ տպաքանակ և երկար տարիների պատմություն: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, պետք է փաստեմ, որ մեզ միանշանակ հաջողվել է հատկանշական և կարևոր տեղ զբաղեցնել զբոսաշրջության զարգացման ոլորտում՝ նպաստելով Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը: Առհասարակ, վստահ եմ, որ շատերը, ովքեր գոնե մեկ անգամ ընթերցել են «ՏուրԻնֆո»-ն, պահպանել են տվյալ համարը և որպես հայաստանյան հուշ տարել են իրենց հետ: Հավելեմ, որ մենք ունենք նաև համապատասխան կայք, որը նույնպես բավական ակտիվ գործունեություն է ծավալում:
-Հասկանալի է, որ Ձեր թիրախային լսարանը զբոսաշրջիկներն են, սակայն հետաքրքիր է` արդյո՞ք այստեղի բնակիչները ևս Ձեր ամսագրի միջոցով կարող են գտնել տեղեկատվություն, որի միջոցով կբացահայտեն Հայաստանը նորովի:
-Մեր ամսագիրը տպագրվում է ագլերեն լեզվով, և բոլոր այն մարդիկ, ովքեր տիրապետում են լեզվին, ամեն ամիս կարող են դառնալ մեր ընթերցողները: Ի դեպ, հենց ամենամսյա տպագրությամբ էլ մենք տարբերվում ենք մեր մրցակիցներից: Վերադառնալով հարցին կարող եմ նշել, որ «ՏուրԻնֆո»-ի միջոցով տեղաբնակները կարող են նոր և հետաքրքիր բացահայտումներ անել Հայաստանի մասին, քանի որ միշտ փորձում ենք մեր ձեռքում պահել ժամանակի զարկերակն ու արագ արձագանքել բոլոր նորություններին, կարևոր միջոցառումներին: Մենք շատ տեղեկացված ենք և քայլում ենք ժամանակին համընթաց:
-«Ամսագրում տեղ են գտնում նաև հետաքրքիր և յուրահատուկ նյութեր Հայաստանի մասին», ահա այս տողերն եմ գտել Ձեր ամսագրի մասին, երբ նախապատրաստվում էի զրույցին: Որո՞նք են այդ հետաքրքիր և յուրահատուկ նյութերը:
-Չեմ կարող առաձնացնել այնպիսի յուրահատուկ նյութեր, որոնք անհնար է տեսնել այլ ամսագրերում. կարծում եմ, որ բոլոր լրատվամիջոցներն էլ իրենց հերթին փորձում են որևէ յուրահատուկ բան անել: Մենք ուղղակի ունենք մի քանի հստակ դիրքորոշումներ, որոնք աշխատում ենք զետեղել մեր ամսագրում: Օրինակ` յուրաքանչյուր համարում լուսաբանում ենք Արևմտյան Հայաստանի մասին նյութեր, քանի որ մենք` Հայաստանի բնակիչներս, երբեմն՝ ի տարբերություն սփյուռքահայության, կարող ենք չխոսել և, առհասարակ, գրավոր կերպով չանդրադառնալ մեր թողնված պատմամշակութային արժեքներին: Ամսագիրը համալրված է նաև Հայաստանի մի շարք թանգարանների, պատկերասրահների, միջոցառումների մասին տեղեկատվությամբ: Ամփոփելով կարող եմ փաստել, որ «ՏուրԻնֆո» ամսագիրն այն արդյունավետ տեղեկատվական աղբյուրն է, որն ահնրաժեշտ է յուրաքանչյուր այցելուին, ով կկարողանա ամսագրի օգնությամբ հնարավորինս արդյունավետ և հարմարավետ անցկացնել իր հանգիստը Հայաստանում` նույնիսկ կարճ ժամանակահատվածում:
-Եվ զրույցի վերջում կուզեի լսել Ձեր գնահատականը հայաստանյան զբոսաշրջության զարգացման վերաբերյալ: Ունե՞նք առաջընթաց տվյալ ոլորտում, թե՞ դոփում ենք նույն տեղում:
-Հայասատանում զբոսաշրջությունը զարգացնելու համար պետք են պետական միջոցներ, բայց կարծում եմ, որ օրեցօր ավելացող հյուրանոցները և ժամանցի վայրերը փաստում են այն մասին, որ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է: Ընդհանուր առմամբ վերջին իրադարձություններից հետո (Քիմ Քարդաշյանի և Սերժ Թանկյանի այցը և 100-ամյակին նվիրված միջոցառումները) նկատելիորեն մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը: Նույնիսկ Google որոնողական համակարգում այդ շաբաթվա ընթացքում 60%-ով աճել է Հայաստան, Հայոց ցեղասպանություն բառերը փնտրողների քանակը: Վերջում նաև հավելեմ, որ նախորդ տարի Հայաստան էր ժամանել 1.7 միլիոն այցելու, իսկ այս տարի նախատեսվում է ավելին՝ մոտ 2.3 միլիոն զբոսաշրջիկ:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան