▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ ասեց, որ Բիբինն ա կերել, հլը «յան»-երն էլ բացեք

Գրականագետ Դավիթ Գասպարյանը, երգահան Վահան Արծրունին, նկարիչ Հաղթանակ Շահումյանն ու քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի մասին:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը երիտասարդների արարքն արտակարգ է համարում, քանի որ, նրա խոսքով այն զերծ է քաղաքականությունից, արդար և ուղիղ պահանջ է.

«Կարծում եմ, որ  պետք է լսել նրանց, վերջ տալ ալան-թալանին»,-ասաց գրականագետը:

Վահան Արծրունու խոսքով էլ տղաների քայլերը շատ ռացիոնալ և տրամաբանված են:

Նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ ասաց, որ հրաշալի է, որ նման լավ երիտասարդություն ունենք:

«Նրանք այն մարդիկ են, ովքեր Հայաստանը չեն լքել, կռիվ են տալիս, որ  կարգին երկիր ստեղծեն ու ապրեն: Ինչ վերաբերում է կենդանի պատին, ապա դրա նկատմամբ էլ վստահություն չկա ցուցարարների կողմից»,-շեշտեց նկարիչը:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն էլ նկատեց. 

«Բիբինը երկու տարի առաջ դիմել է՝ ասելով, որ կատարվում է ծանր հանցագործություն, եկեք՝ տեր կանգնեք.անտարբերության է մատնվել: Հարցն այն է, որ նման կառույցը պետք է չտալ օտարին: Դա սարսափելի բան է: Ու, հետո, միշտ կառապանին են փոխում, այնինչ կառքը պետք է փոխվի: Ո՞վ ասեց, որ Բիբինն ա կերել: Կարելի՞ ա ամեն ինչ նրա գլխին բարդել: Հլը «յան»-երն էլ բացեք»,-ասաց քանդակագործը:

Շարունակելով վեջինին՝ գրականագետ Դավիթ Գասպարյանն ասաց.

«Աղետ են նաև լույսի տեսուչները: Ես, օրինակ՝ անընդհատ էլեկտրաէներգիայի համար ավելի շատ եմ վճարում, քան իրականում պետք է վճարեի: 25 օր տանը չենք լինում ու անցած ամսվա նույն գումարն ենք վճարում: Պետք է ժողովրդից գողացածն աստիճանաբար նրան վերադարձնեն: Ի՞նչ է նշանակում՝ ջուրը տալ իտալացուն, լույսը՝ ռուսին, կոնյակն էլ ֆրանսիացուն: Հայկական կոնյակը մրցում էր ֆրանսիականի հետ: Առան, խփեցին գլխին, որ երբեք էլ ձայնը չլսվի»:

Անի Կարապետյան

Գրականագետ Դավիթ Գասպարյանը, երգահան Վահան Արծրունին, նկարիչ Հաղթանակ Շահումյանն ու քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը այսօրև՝ լրագրողների հետ հանդիպման ժամանանկ խոսել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի մասին:
գրականագետ Դավիթ Գասպարյան.արտակարգ արարք է, ոչ մի քաղաքականություն, արդար և ուղիղ պահանջ և ես կարծում եմ, որ նրանց պետք է լսել, վերջ տալ ալան-թալանին, 
Վահան Արծրունի խոսքով էլ տղաների քայլերը շատ ռացիոնալ և տրամաբանված են:
Նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ ասաց, որ հրաշալի է, որ նման լավ երիտասարդություն ունենք:
Նրանք այն մարդիկ են, ովքեր Հայաստանը չեն լքել, կռիվ են տալիս, որ  
Ինչ վերաբերում է կենդանի պատին, ապա դրա նկատմամբ էլ վստահություն չկա ցուցարարների կողմից:Իսկ այսօր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին