▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակի համար ոչ թե թշնամություն, այլ նվիրում է պետք

Բաղրամյանի ցույցի ղեկավարները երեկ մի քանի ժամում հիասթափեցրին փողոցում մնացած մարդկանց ու հիմա քաղում են իրենց իսկ ցանած սերմի պտուղները:

Ազատության հրապարակում էլ ընդհակառակը` մարդիկ երեկվա նոկդաունից ուշքի են գալիս:

Հիմա երկու ցույցերն էլ, կարծես, ստարտային վիճակում լինեն: Չնայած հակադրություններ չեմ սիրում, միևնույն է հետաքրքիր է տեսնել, թե միևնույն շարժման երկու տեսակներից որն ավելի կենսունակ ու արդյունավետ կլինի:

Եթե անկեղծ` այս հարցի պատասխանը լավ գիտեմ: Բայց շատ եմ ուզում, որ "պրոֆեսիոնալ պայքարողները" մի օր տեսնեն Ազատության հրապարակի իրական ուժը: Տեսնեն ու հասկանան, որ հաղթանակի համար ոչ թե թշնամություն, այլ նվիրում է պետք:
Հրանտ Մելիք-Շահնազարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին