▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը կհոգա սիրիահայերի ծախսերը

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 2015թ. օգոստոսի 2-13-ը անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու նպատակով կառավարությունը «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը տրամադրելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը որոշել է հատկացնել 39.8 միլիոն դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել հատկապես Սիրիայի պատվիրակությանը օժանդակելը: 
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը վարչապետի առաջարկով ներկայացրել է Սիրիայի մեր հայրենակիցների մասնակցության և տրամադրվող աջակցության մանրամասները: Նշված գումարը ծախսվելու է Սիրիայի 82 հոգանոց պատվիրակության ճանապարհածախսը և հյուրանոցի ծախսերը հոգալու համար: Պատվիրակությանը Երևան կտեղափոխի լիբանանյան ավիաընկերությունը, Երևանում նրանց 16-օրյա կեցությունը կապահովվի Արարատ հյուրանոցում: Ընդհանուր առմամբ համահայկական խաղերի մասնակցությունը շատ ներկայացուցչական է: Հուլիսի 1-ի դրությամբ արդեն ունենք 35 պետությունների 161 քաղաքներից 5461 հայտ, որը բավականին մեծ թիվ է:

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 2015թ. օգոստոսի 2-13-ը անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու նպատակով կառավարությունը «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը տրամադրելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը որոշել է հատկացնել 39.8 միլիոն դրամ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել հատկապես Սիրիայի պատվիրակությանը օժանդակելը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը վարչապետի առաջարկով ներկայացրել է Սիրիայի մեր հայրենակիցների մասնակցության և տրամադրվող աջակցության մանրամասները: Նշված գումարը ծախսվելու է Սիրիայի 82 հոգանոց պատվիրակության ճանապարհածախսը և հյուրանոցի ծախսերը հոգալու համար: Պատվիրակությանը Երևան կտեղափոխի լիբանանյան ավիաընկերությունը, Երևանում նրանց 16-օրյա կեցությունը կապահովվի Արարատ հյուրանոցում: Ընդհանուր առմամբ համահայկական խաղերի մասնակցությունը շատ ներկայացուցչական է: Հուլիսի 1-ի դրությամբ արդեն ունենք 35 պետությունների 161 քաղաքներից 5461 հայտ, որը բավականին մեծ թիվ է:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին