▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կութ գյուղի ոչնչացումն արժե 18 հազար դոլար

 

ԷկոԼուր
«ԴՐԱՂԵԳ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ն մտադիր է ոսկու երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել Սեւանա լճի ջրհավաք ավազանում` Կութ գյուղից 1կմ հեռավորության վրա: Նախնական տվյալներով` տարածքը Սոտքի ոսկեբեր հանքային դաշտի շարունակությունն է, առանձին նմուշներում ոսկու պարունակությունը տոննայում 0.1-ից մինչեւ 10 գրամ է:
Ծրագրով նախատեսվում է լանդշաֆտը վերականգնել` հորատանցքերը  լցնել, վնասված հողերը վերականգնել եւ ռեկուլտիվացնել, աղտոտումից պահպանել ջուրը, օդը, կանխել էկոհամակարգի խախտումը եւ այլն: Ոչ մի տեխնիկական միջոցառում այս առումով  ծրագրում նկարագրված չէ: Բացակայում է բերրի հողի կուտակման վայրի պլանավորումը, որով հետո պատրաստվում են վերականգնել վնասված հատվածները: Բացակայում է վերականգնման աշխատանքների հաշվարկը: Բացակայում է աղտոտումը կանխող աշխատանքների հաշվարկը եւ որեւէ տեխնիկական հիմնավորում: Ընդհանուր առմամբ զարմանալի է, որ հանքային գոտու մանրամասն նկարագրության պայմաններում, որը առկա է նաեւ գիտական գրականության մեջ, ծայրահեղ աղքատիկ է ներկայացված աշխատանքների նկարագրումը, որոնք պետք է կատարվեն հատկապես ՇՄԱԳ-ի մասով: Տպավորություն է, որ վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված միջոցառումների ցանկն արտագրված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի դրույթներից: Բայց չկա այն հատվածը, թե ինչպես դա պետք է իրականացվի իրականում:
Իրականում գյուղի տարածքում ծրագրվում է հորատել 20 հոր, մինչև 5մ խորությամբ և 1.5մ2 (1.0 x 1.5)մ կտրվածքով,  իսկ ընդհանուր առմամբ նախատեսվում է հորատել 50-ից մինչև 100մ խորությամբ 38 հորատանցք` ընդհանուրը 2900մ ծավալով: Դրանք շրջակա մմիջավայրի տեսակետից ծայրաստիճան վտանգավոր փոքր օբյեկտներ են: Եթե հորատանցքերից դուրս բերված նմուշներում, ինչպես ենթադրվում է, ոսկի հայտնաբերվի, ապա ինչպես Սոտքի հանքավայրում է, նմուշներում կլինի տոքսիկ մետաղների բարձր պարունակություն, այդ թվում` ծարիր, մկնդեղ եւ այլն: Նաեւ ենթադրվում է ռադիոակտիվ տարրերի առկայություն, եւ պատահական չէ, որ պարտադիր կերպով անցկացվելու են ռադիոակտիվ տարրերի զանգվածային որոնումներ:
Աշխատանքների արդյունքում շահագործումից դուրս կբերվեն 3.38 հա գյուղատնտեսական նշանակության հողեր եւ արոտավայրեր:
Նշենք, հանքարդյունաբերական մեկ բաց օբյեկտը աղտոտում է 1:10  մասշտաբի տարածք: Հետեւաբար, շարքից դուրս կգա 33 հա հող:
Այս ամենի համար ընկերությունը բնակիչներին առաջարկում է 8 միլիոն 425 հազար դրամի (18 հազար դոլլար) փոխհատուցում:

ԷկոԼուր-ը գրում է. «ԴՐԱՂԵԳ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ն մտադիր է ոսկու երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել Սեւանա լճի ջրհավաք ավազանում` Կութ գյուղից 1կմ հեռավորության վրա: Նախնական տվյալներով` տարածքը Սոտքի ոսկեբեր հանքային դաշտի շարունակությունն է, առանձին նմուշներում ոսկու պարունակությունը տոննայում 0.1-ից մինչեւ 10 գրամ է:

Ծրագրով նախատեսվում է լանդշաֆտը վերականգնել` հորատանցքերը  լցնել, վնասված հողերը վերականգնել եւ ռեկուլտիվացնել, աղտոտումից պահպանել ջուրը, օդը, կանխել էկոհամակարգի խախտումը եւ այլն: Ոչ մի տեխնիկական միջոցառում այս առումով ծրագրում նկարագրված չէ: Բացակայում է բերրի հողի կուտակման վայրի պլանավորումը, որով հետո պատրաստվում են վերականգնել վնասված հատվածները: Բացակայում է վերականգնման աշխատանքների հաշվարկը:

Բացակայում է աղտոտումը կանխող աշխատանքների հաշվարկը եւ որեւէ տեխնիկական հիմնավորում: Ընդհանուր առմամբ զարմանալի է, որ հանքային գոտու մանրամասն նկարագրության պայմաններում, որը առկա է նաեւ գիտական գրականության մեջ, ծայրահեղ աղքատիկ է ներկայացված աշխատանքների նկարագրումը, որոնք պետք է կատարվեն հատկապես ՇՄԱԳ-ի մասով: Տպավորություն է, որ վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված միջոցառումների ցանկն արտագրված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի դրույթներից: Բայց չկա այն հատվածը, թե ինչպես դա պետք է իրականացվի իրականում:

Իրականում գյուղի տարածքում ծրագրվում է հորատել 20 հոր, մինչև 5մ խորությամբ և 1.5մ2 (1.0 x 1.5)մ կտրվածքով,  իսկ ընդհանուր առմամբ նախատեսվում է հորատել 50-ից մինչև 100մ խորությամբ 38 հորատանցք` ընդհանուրը 2900մ ծավալով: Դրանք շրջակա մմիջավայրի տեսակետից ծայրաստիճան վտանգավոր փոքր օբյեկտներ են: Եթե հորատանցքերից դուրս բերված նմուշներում, ինչպես ենթադրվում է, ոսկի հայտնաբերվի, ապա ինչպես Սոտքի հանքավայրում է, նմուշներում կլինի տոքսիկ մետաղների բարձր պարունակություն, այդ թվում` ծարիր, մկնդեղ եւ այլն: Նաեւ ենթադրվում է ռադիոակտիվ տարրերի առկայություն, եւ պատահական չէ, որ պարտադիր կերպով անցկացվելու են ռադիոակտիվ տարրերի զանգվածային որոնումներ:

Աշխատանքների արդյունքում շահագործումից դուրս կբերվեն 3.38 հա գյուղատնտեսական նշանակության հողեր եւ արոտավայրեր:

Նշենք, հանքարդյունաբերական մեկ բաց օբյեկտը աղտոտում է 1:10  մասշտաբի տարածք: Հետեւաբար, շարքից դուրս կգա 33 հա հող:

Այս ամենի համար ընկերությունը բնակիչներին առաջարկում է 8 միլիոն 425 հազար դրամի (18 հազար դոլլար) փոխհատուցում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին