▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննիչն ընկերոջ հետ ծեծի է ենթարկել իրեն հայհոյանքներով հաղորդագրություններ ուղարկողին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանը քաղաքացի Սարգիս Այվազյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս է պատճառել, իսկ ընկերը վերջինիս ծեծի է ենթարկել:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Էռնեստ Մկրտչյանը, Սարգիս Այվազյանի կողմից իր բջջային հեռախոսահամարին ուղարկված վիրավորական արտահայտություներով եւ հայհոյանքներով կարճ հաղորդագրությունների կապակցությամբ, ընկերոջ` Վարդան Վարդանյանի հետ 2014թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, իր ավտոմեքենայի մեջ վիճաբանել է Սարգիս Այվազյանի հետ: Վիճաբանության ընթացքում քննիչը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել Ս. Այվազյանին եւ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով, իսկ Վարդան Վարդանյանը վերջինիս ծեծի է ենթարկել եւ պատճառել ֆիզիկական ցավ: 
Էռնեստ Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, իսկ Վարդան Վարդանյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ հայտարարվել հետախուզում:
Նշենք, որ արարքը կատարելու պահին Է. Մկրտչյանը եղել է ՀՀ ոստիկանության ծառայող:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանի կողմից դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու եւ Վ. Վարդանյանի կողմից ծեծի ենթարկելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին