▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևայրուքն ուռուցք է առաջացնում

«Արևից պետք է պաշտպանվել 12:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ անկախ նրանից մաշկի գույնը բաց է, թե  մուգ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի այրվածքաբան Նազի  Բարսեղյանը՝ նշելով, որ արևահարության նշաններն են գիտակցության կորուստը, ճնշման անկումը, անոթազարկի հաճախակիացումը:

Այրվածքաբանը հորդորում է՝ շատ հեղուկ օգտագործել, պաշտպանվելու համար լինել ստվերային հատվածում,  կիրառել քսուքներ, որոնք պաշտպանում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ, եթե եղել է արևահարություն, ապա այս դեպքում պետք է տուժածին տեղափոխել ստվերային, հով տարածություն, փաթաթել ջրով թրջված սավանով, տալ հեղուկ և տեղափոխել բուժկետ:

Անդրադառնալով արևայրուքին՝ այրվածքաբանը նկատեց.

«Եթե առաջ խորհուրդ էին տալիս գնալ, մնալ արևի ներքո, արևայրուք ունենալ, ապա այսօր ժամանակակից բժշկությունը հակացուցումներ է՝ դնում, քանի որ առաջանում են ուռուցքներ, որովհետև այդ ժամանակ մեծ քանակությամբ մելանին է կուտակվում մաշկի մեջ, ինչն էլ որոշակի հիվանդություններ կարող է առաջացնել»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին