▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի ակցիայի համար ընտրված Հանրապետության հրապարակը չի զիջում Բաղրամյան պողոտային

1. Հանրապետության հրապարակում քաղաքական բողոքի հավաք իրականացնելու առավելությունն այն է, որ այնտեղ են գտնվում պետության կառավարման հանգույցային վարչական շենքերը։ Բոլորս տեսանք, որ Բաղրամյան պողոտան կարելի է երկու շաբաթով արգելափակել, սակայն ռեժիմի համար դա լուրջ խոչընդոտ չհանդիսացավ։ Եթե նույնքան մարդ գան Հանրապետության հրապարակ, կառավարությունը եւ մի շարք նախարարություններ կլինեն շրջափակված եւ չեն կարողանա գործել: Ակնհայտ է, որ նման դեպքում քաղաքացիների առաջ քաշած պահանջները բավարարելու ավելի մեծ հավանականություն է առաջանում։ Այսինքն, բողոքի ակցիայի համար ընտրված այս վայրը չի զիջում Բաղրամյան պողոտային։

2. Օգոստոս ամիսը, որպես երկարատեւ բողոքի ակցիայի համար ընտրված ժամանակահատված, նույնպես ունի իր առավելությունները։ Ի տարբերություն քաղաքացիների՝ ոստիկանները չեն կարող օգտագործել անձնական հովանոցներ։ Նրանք պարտավոր են ծառայությունը իրականացնել իրենց համազգեստով, որը շոգ եղանակին անհարմար է։ Քաղաքացիները կարող են օգտագործել հովանոցներ, ընդ որում, հովանոցը ապահվում է պաշտպանություն, ոչ միայն արեւից, այլեւ ոստիկական մահակի հարվածից։ Բոլորի կողմից միաժամանակ բացված հովանոցները նաեւ պաշտպանության սիմվոլիկ տեսք են տալիս ջրանետ մեքենաներից։ Երկարատեւ պայքարի դեպքում, երբ քաղաքացիները սկսում են փոքր քանակից, իսկ ոստիկանությունը՝ մեծ, հետագայում գալիս է մի օր, երբ քաղաքացիները շատ են, թարմ են եւ աշխույժ, իսկ ոստիկանությունը՝ ճիշտ հակառակը։ Քանի որ այս օբյեկտիվ իրողությունը նաեւ ոստիկանությունն է հասկանում, ապա ինքը դառնում է ցուցարարների բնական դաշնակիցը՝ երկրի քաղաքական վերնախավի վրա ճնշում գործադրելու գործում։

3. Իշխանությունները բաց թողեցին օգոստոսի 1-ը, որպես ժամկետ, երբ կարող էին ցուցարարների պահանջը բավարարել եւ դրանով մեզ բոլորիս տուն ուղարկել։ Հիմա մենք ազատ ենք յուրաքանչյուր շաբաթ նոր պահանջ առաջ քաշելու գործում այնքան ժամանակ, միչեւ տեղի չունենա քաղաքացիների մոբիլիզացիա։ Նման զարգացման հեռանկարը կամա թե ակամա բերելու է կառավարության հրաժարականին։ Ընդ որում, նույնիսկ կարիք չի լինելու կառավարության հրաժարականի պահանջ առաջ քաշել։

Անդրիաս Ղուկասյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին