▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պերմյակովի ոչ բոլոր գործերով է ՀՀ դատարանը վճիռ կայացնելու.a1plus.am

a1plus.am-ը գրում է.Ավետիսյան ընտանիքի 7 անդամներին դաժանաբար սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքը եւս երկու ամսով կերկարաձգվի։ Գործը հունիսին հանձնվել է հայկական կողմին, բայց Պերմյակովի նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքների հարցով ՀՀ դատարանը վճիռ չի կայացնելու։ Վալերի Պերմյակովի գործից մաս է անջատվել եւ ռազմաբազան լքելու փաստով գործը քննելու է Հյուսիսկովկասյան օկրուգի ռազմական դատարանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր  կայքում և տեսանյութում

Ավետիսյան ընտանիքի 7 անդամներին դաժանաբար սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքը եւս երկու ամսով կերկարաձգվի։ Գործը հունիսին հանձնվել է հայկական կողմին, բայց Պերմյակովի նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքների հարցով ՀՀ դատարանը վճիռ չի կայացնելու։ Վալերի Պերմյակովի գործից մաս է անջատվել եւ ռազմաբազան լքելու փաստով գործը քննելու է Հյուսիսկովկասյան օկրուգի ռազմական դատարանը։
Սպանության գործի քննությունն էլ, թեեւ հանձնվել է հայկական կողմին, սակայն Պերմյակովը շարունակում է գտնվել ռուս իրավապահների հսկողության տակ։
«Հանցագործության հետ կապված բազմաթիվ փաստեր են ոչնչացվել, եթե Պերմյակովն է կրակել, Պերմյակովի վրա պետք է կրակոցների արգասիքների հետքերը հայտնաբերվեին հենց սկզբից»,- «Ա1+»-ին ասաց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Թեեւ մոտ երկու ամիս է, գործը հանձնված է հայկական կողմին, սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները նյութերին ծանոթ չեն։ Գործի 9 հատորները դեռ չեն թարգմանվել հայերեն։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը որոշ նկատառումներ արդեն ունի.
«Այն, որ վարույթը փոխանցվել է հայկական կողմին, դեռեւս չի նշանակում, որ լիարժեք հնարավոր է վերացնել այն բացերը, որը չէր լինի, եթե ի սկզբանե Պերմյակովը լիներ հայկական կողմում»։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին