▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քուրդ զինյալները հարձակումներ են իրականացրել Վանում

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները հարձակումներ են իրականացրել Թուրքիայի`Վան, Գազիանթեփ, Թունջելի նահանգներում:

Ըստ թուրքական «haberler» լրատվամիջոցի`ընդհանուր առմամբ հարձակման հետևանքով վիրավորվել է 6 հոգի, զոհեր չկան: Նշվում է, որ Վանի Հաջբեքիր թաղամասի Բայըրլը փողոցում, ՔԲԿ-ի զինյալները հարձակվել են փողոց մտած զրահապատ ոստիկանական մեքենայի վրա: Տեղի ունեցած բախման հետևանքով երկու ոստիկան է վիրավորվել:

Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: Թուրք ոստիկանությունը զինյալների հայտնաբերելու նպատակով տարածքում լայնամաշտաբ օպերացիա է սկսել: Թունջելիում, չնայած նրան, որ ՔԲԿ-ականները հարձակվել էին զինվորական պահակետի վրա, այնուամենայնիվ զոհեր և վիրավորներ չեն եղել` ոչ քրդական, ոչ էլ թուրքական կողմից: Իսկ Բինգյոլ քաղաքի Քըղը շրջանում նրանք ևս հարձակումներ են իրականացրել, սակայն հանդիպելով թուրքական ոստիկանության դիմադրությանը, փախուստի են դիմել դեպի տեղի անտառները: Նրանց հայտնաբերելու համար, թուրքական ոստիկանությունը գործի է դրել օդուժ:

Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է 4 հոգի, որից մեկը թեթև վնասվածք է ստացել: Իսկ մյուս 3-ին տեղափոխել են Բինգյոլի հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Գազիանթեփում քուրդ զինյալները հարձակվել էն տեղի Օջաքլար թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա: Բախման ժամանակ զոհեր և վիրավորներ չեն եղել: Զինյալները դեպքի վայրից ավտոբոսուսով փախուստի են դիմել:

Աղբյուր` Ermenihaber.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին