▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղապետը հրաժարվում է մեկնաբանել իր ազգականի` Պտղնիում տեղի ունեցած սպանության հետ առնչվող լուրերը

Այսօր առավոտյան հայտնել էինք Կոտայք մարզի Պտղնի գյուղում տեղի ունեցած սպանության մասին:  Նշենք, որ նույն գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Բաղդասարյանը կասկածվում է համագյուղացու՝ 34-ամյա Արսեն Ազիզյանի սպասնության մեջ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ շինությունը, որտեղ կասկածյալը թաքցրել է հանցագործության գործիքը` ավտոմատը, պատկանում է Պտղնիի գյուղապետի ազգականին:

Կատարվածի վերաբերյալ Asekose.am-ը զրուցեց Պտղնիի գյուղապետ Առաքել Վիրաբյանի հետ, ով մեզ հայտնեց, թե ինքը կատարվածի վերաբերյալ տեղեկություն չունի և չի կարող մեր հարցերին պատասխանել, ապա անջատեց հեռախոսը: Դրանից հետո գյուղապետը չպատասխանեց մեր զանգերին՝ այդ կերպ հրաժարվելով մեկնաբանել իր ազգականի հետ կապված տեղեկությունները:

 

Հեղինակ՝ Ատոմ Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին